Добавить новость
123ru.net
World News in Armenian
Апрель
2020

Մեր մտահոգությունը և վրդովմունքն ենք արտահայտում Արցախի հարցով ՀՀ կառավարության կողմից իրականացվող արտաքին քաղաքականության կապակցությամբ. ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել

0

ՀՀԿ գործադիր մարմինը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սեգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե «Ղարաբաղյան հակամարտության հարցով բանակցությունների սեղանին փուլային տարբերակն է դրված»: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների այս փուլում ընթացող զարգացումների վերաբերյալ ՌԴ արտաքին գործերի նախարարի հրապարակած տեղեկությունների կապակցությամբ իր մտահոգությունը և վրդովմունքն է արտահայտում այս հարցով ՀՀ կառավարության կողմից իրականացվող արտաքին քաղաքականության կապակցությամբ: Այն որևէ կերպ չի բխում մեր ազգային շահերից և կործանարար հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության համար` ի չիք դարձնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ մինչև 2018 թվականը Հայաստանի իշխանությունների վարած բանակցությունների հիմնական սկզբունքները, այդ թվում` ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների` ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների հինգ հայտարարություններն ու խարխլելով կառուցված` հայկական կողմի ամուր բանակցային դիրքերը:

2008-18թթ. ԼՂ հիմնախնդրի շուրջ բանակցությունները ՀՀ Սահմանադրության համաձայն` Հայաստանի արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումն իրականացնող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաև արտաքին գործերի  նախարար Էդվարդ Նալբանդյանը, մշտապես փոխհամաձայնեցված գործելով Արցախի իշխանությունների հետ, երբեք չեն քննարկել հիմնախնդրի լուծման փուլային տարբերակը, ավելին` այն համարել են անթույլատրելի, անիրագործելի և աներկբա մերժել են:

Ակնհայտ է, որ փաթեթային տարբերակում, ի տարբերություն փուլայինի, հենց սկզբում ամրագրվում են կարգավորման հիմնական սկզբունքներն ու տարրերը, և հստակ է, թե կողմերից յուրաքանչյուրը վերջնարդյունքում ինչ է ստանալու: Փուլային տարբերակի վտանգն այն է, որ ինչ-որ փուլում կողմերից մեկը կարող է ստանալ իր ակնկալիքների մի մասը և չշարունակել գործընթացը, ուստի այն դառնում է անորոշ և վտանգներով լեցուն: 

Փուլային տարբերակում, բնականաբար, չի կարող նախատեսվել հայկական կողմերի համար կենսական նշանակություն ունեցող` Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը պարտադիր իրավական ուժ ունեցող ազատ կամարտահայտությամբ, որի օրակարգը ոչնչով չի սահմանափակվում: Սա շատ հստակ երևում է բանակցային ներկայիս փուլի քննարկումների վերաբերյալ նախարար Լավրովի հրապարակած «կարգավորման փուլային տարբերակ ենթադրող նախագծում»: Եթե նախկինում պարբերաբար խոսք էր գնում փաթեթային լուծման մասին` փուլային իրականացմամբ, ապա այսօր արդեն Մոսկվայում կայացած` Ա. Մ. Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության ակումբի ներկայացուցիչների հետ տեսակոնֆերանսի ձևաչափով կլոր սեղանի ժամանակ Սերգեյ Լավրովը շատ հստակ և միանշանակ ձևակերպումներ է արել:

ՀՀ ԱԳ նախարարն այսօր չի հերքել ռուսաստանցի իր գործընկերոջ հայտարարությունը կողմերին դեռևս անցյալ տարի ապրիլին ներկայացված նոր նախագծի մասին: Ուստի, կտրականապես դատապարտում ենք ՀՀ ներկայիս իշխանությունների կողմից բանակցային փաստաթղթի բացակայության վերաբերյալ մինչ այսօր արված բազմաթիվ մոլորեցնող և անազնիվ հայտարարությունները:

«Սեփական կետից» բանակցությունները սկսած և բանակցային ժառանգությունը պիտակավորող այս վարչախմբի ապիկար և պոպուլիստական գործելաոճի պատճառով բանակցային օրակարգից փաստացի դուրս մղվեցին Մադրիդյան սկզբունքները, Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները` դրանով իսկ  Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին բոլոր դրույթները:

Կրկին հայտարարում ենք, որ  մերժելի է կարգավորման ցանկացած տարբերակ, որն իր հիմքում չի ունենա Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի երաշխավորված իրագործման և ճանաչման սկզբունքը, ինչպես նաև Արցախի Հանրապետության բնակչության անվտանգության միջազգային երաշխիքները:

Մեր խորին համոզմամբ` խնդիրը կարող է լուծվել փոխզիջումների հիման վրա, և այդ փոխզիջումները չեն կարող թվարկվել առանց առաջնահերթորեն ունենալու Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի հստակ ճանաչման և իրագործման երաշխիքները:

Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»: 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: Москва и Пекин подписали программу сотрудничества на 2024-2026 годы


Спорт в России и мире
Москва

В Лужниках состоялась церемония открытия Всероссийской Спартакиады Специальной Олимпиады


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Самсонова обыграла Александрову и вышла в финал турнира WTA в Хертогенбосхе


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

По каким признакам можно распознать машину-«утопленника»: лайфхак





Путин в России и мире
Москва

СЕНСАЦИОННЫЙ ДОКЛАД ПРО ДЕЛО СКРИПАЛЕЙ, САФРОНОВА, ГОЛУНОВА.


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Моргенштерн

Шоумен Барецкий: у нас с Моргенштерном будет концерт 28 июня



Москва

Путин и Белоусов в КНДР приковали к себе внимание со всех уголков планеты

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net