Добавить новость
123ru.net
World News in Armenian
Апрель
2020

Նավթի գնանկումը բերելու է ֆոնդային բորսայում անկման, ինչն էլ հանգեցնելու է ֆինանսական ճգնաժամի, արդյունքում բոլորն էլ տուժելու են. Արմեն Մանվելյան

0

Նավթի գնանկումը՝ ռեկորդային - 37,  -40 դոլարի հասնելը, աննախադեպ էր, անկանխատեսելի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանը:

Ըստ նրա՝ պատմության մեջ նման դեպք գրանցվել էր 1946 թվականին, երբ համաշխարհային և հատկապես Եվրոպայի տնտեսությունն ամբողջովին ավերված էին և նավթի կարիք չկար: «Այն ժամանակ պարզապես նավթի գները շատ ցածր էին: Հիմա նման գնանկումն աննախադեպ է: Խնդիրը կապված է, իհարկե, կորոնավիրուսի տարածման հետ, որովհետև կա նավթի առաջարկ, բայց չկա պահանջարկ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ մարտի 20-ին ամերիկյան նավթի գինը հաշված ժամերի ընթացքում ռեկորդային` մոտ 300 տոկոսի անկում արձանագրեց. պատմության մեջ առաջին անգամ WTI ապրանքանիշի մեկ բարելը սկսեց վաճառվել - 37, անգամ` -40 դոլարով:

Արմեն Մանվելյանը բացատրեց, թե ինչ է նշանակում` -40 դոլարով վաճառքը: Նշեց, որ խոսքը միջազգային «ֆյուչերս» պայմանագրերի մասին է, և այդ գները վերաբերում են մայիս ամսվան:

«Օրինակ` հունիս ամսվա WTI ապրանքանիշի նավթի գինն այս պահին 20 դոլար է: Մայիսինն հենց այս պահի տվյալներով այն -7 դոլար է: Իսկ դա նշանակում է, որ նավթի պահեստները լիքն են, սպառում չկա, և հիմա նավթ վաճառող  ընկերությունները պատրաստ են իրենք վճարեն նրանց, որոնք կգնան անվճար նավթը վերցնելու, որովհետև նավթի նոր խմբաքանակներ են ստանում, և պահեստավորելու խնդիր է առաջանում»,- ասաց նա:

Արմեն Մանվելյանը նկատեց, որ շատ երկրներում նավթով բեռնված նավերը կանգնած են, չգիտեն` ուր գնան: «Նավթի արդյունահանումը նույնպես խնդիր է: Պետք չէ պատկերացնել, որ նավթը ծորակից եկող ջուր է, որը ամեն պահի կարող ես անջատել: Նավթն անընդհատ հոսում է, այն կանգնեցնել անհնար է, նավթը պետք է անընդհատ սպառվի»,- նշեց նա:

Նավթային շուկայի վայրիվերումների արդյունքում, ըստ նրա, առավել շատ տուժելու են նավթ արդյունահանող երկրները, մասնավորապես՝ մանր արդյունահանողները:  Նա նկատեց, որ օրինակ` Սաուդյան Արաբիան ու Ռուսաստանը, որպես խոշոր արդյունահանողներ, ավելի քիչ կտուժեն, քան Ադրբեջանը:

«Բայց գլոբալ առումով բոլորն էլ տուժելու են, որովհետև սա ընդհանուր շղթա է. նավթային շուկայում անկումը բերում է ֆոնդային բորսայում անկման, դա էլ իր հերթին բերում է ֆինանսական ճգնաժամի: Սա շղթա է, բոլորն էլ տուժելու են»,- ասաց նա:

Անդրադառնալով հարևան Ադրբեջանին` Արմեն Մանվելյանը մատնանշեց` այստեղ երկրին միակ եկամուտ բերող ոլորտը նավթի արդյունահանումն է, տնտեսությունը դրա վրա է հիմնված:

«Ադրբեջանի հիմնական գնորդը Իսրայելն է: Եթե Ադրբեջանը ցանկանում է վաճառել նավթը, պետք է դրա համար 16 դոլար գին սահմանի: Ավել գումարով նրանից նավթ գնող չի լինի: Իսկ Ադրբեջանի նավթի ինքնարժեքը շատ բարձր է` մոտ 30-50 դոլար: Այսինքն` իրենք կամ պետք է կանգնեցնեն նավթի արդյունահանումը, որը տնտեսությունում կառաջացնի կոլապս, կամ էլ պետք է փոխառություններ անեն, վարկեր վերցնեն: Ամեն դեպքում, այն, որ նրանք այս տարի եկամուտներ չեն ունենա, կամ շատ-շատ քիչ կունենան, քան անցած տարիներին, ակնհայտ է: Նրանց միակ հույսը, իրենց նավթային հիմնադրամն է, որտեղ տարբեր տվյալներով, մինչև 50 միլարդ դոլար կուտակում ունեն»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե արդոք մեզ պե՞տք է ուրախացնի հանգամանքը, որ մենք նավթ չունենք և ըստ այդմ նավթային շուկայում տեղի ունեցածի արդյունքում չենք տուժում, Արմեն Մանվելյանը պատասխանեց.

«Դա կախված է նրանից, թե ինչ ազդեցություն կկրի Ռուսաստանը: Մեր տնտեսությունը կախված է Ռուսաստանից: Մեր ապրանքների 80 տոկոսը սպառվում է Ռուսաստանում, մեր փոխանցումների 80 տոկոսը գալիս է Ռուսաստանից»:

Նավթի գնանկումն ինչ-որ առումով, ըստ նրա, կարող է նաև շահավետ լինել Հայաստանի համար: «Բենզինի գները կնվազեն, և այդ առումով խնդիր կլինի: Բայց եթե կրկին ռուբլին արժեզրկվի, մենք տուժելու ենք, որովհետև մեր ապրանքները Ռուսաստանում կթանկանան: Սա մի շղթա է, որից դուրս գալը դժվար է»,- ասաց նա:

Հռիփսիմե Հովհաննիսյան






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин рассказал о росте турпотока из Китая


Спорт в России и мире
Москва

Красногорск первым встретил участников международного супермарафона Москва-Минск


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Уимблдон

Экс-теннисист Ольховский: россияне могут хорошо выступить на Уимблдоне


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

По каким признакам можно распознать машину-«утопленника»: лайфхак





Путин в России и мире
Москва

ЯНДЕКС, АЛЕКСАНДР ПУШКИН, АНАТОЛИЙ ГОЛОД И "СВЯТОЙ ЛЕНИН" ВЕДУТ СЛЕДСТВИЕ ВЕКА! ВАЖНЫЕ СЕРЬЁЗНЫЕ ДАННЫЕ.


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Жанна Агузарова

Жанну Агузарову вырезали из трансляции МУЗ-ТВ



Москва

«Яндекс» вложит более 100 миллиардов рублей в фильмы, сериалы, музыку и книги

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net