Աշխարհի մի շարք թանգարաններ ներկայացրել են իրենց ամենասարսափելի ցուցանմուշները (լուսանկարներ)
Աշխարհի մի շարք թանգարաններ առցանց հարթակում ներկայացրել են ամենասարսափելի ցուցանմուշի կոչմանն արժանանալու իրենց թեկնածուներին:
Ինչպես հայտնում է The Guardian-ը, վիրտուալ մրցույթը գործարկել է Անգլիայի հյուսիսում գտնվող Յորքշիրյան թանգարանը, որը ամեն շաբաթ սոցցանցերում քննարկումներ է նախաձեռնում տարբեր թեմաներով:
Վերջին առաջարկն է եղել հրապարակել իրենց հավաքածուներում առկա ամենասարսափելի ցուցանմուշների լուսանկարները:
Շոտլանդիայի ազգային թանգարանն արձագանքել է՝ հրապարակելով ահասարսուռ «ջրահարսի» լուսանկարը:
Կանադայի Արքայազն Էդուարդի թանգարանը հրապարակել է «անիծյալ խաղալիքի» լուսանկարը, որը հայտնաբերվել է 155-ամյա առանձնատան պատի մեջ:
Գերմանական պատմության թանգարանը ներկայացրել է ժանտախտի ժամանակ ապրած բժշկի դիմակը (1650 – 1750):
Օքսֆորդի համալսարանին առընթեր Էշմոլի թանգարանը մրցույթին ներկայացրել է մահացած մարդու դեմքով կախազարդը: