Мы в Telegram
Добавить новость
123ru.net
World News in Armenian
Апрель
2020

Պետք է վերադառնալ բնականոն աշխատանքային ռեժիմի, տանը մնալու կոչերը ոչ մի լավ բանի չեն հանգեցնի. Վազգեն Սաֆարյան (տեսանյութ)

0

Կառավարությունն սկզբնապես նախատեսել էր 150 մլրդ դրամ հատկացնել տնտեսության պահպանման ուղղությամբ՝ մի քանի ուղղություններով, հատկապես՝ փոքր ու միջին բիզնեսին, բայց առկա միջոցները բավարար չեն մեր ձեռներեցներին օգնելու համար: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ, Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանը:

«Միջազգային կառույցները մոտ 5 տրիլիոն դոլարի վարկեր կհատկացնեն ազգային տնտեսությունների պահպանման նպատակով: Մեր կառավարությունը պետք է ուշադիր լինի՝ այս ծրագրերից դուրս չմնալու համար: Մեր պետական պարտքը կմեծանա, և 2020 թ.-ն ամենածանր վարկային տարին է լինելու սպասարկման իմաստով, մոտ 800 միլիոն դոլար պիտի վճարենք»,- ասել է Հանրային խորհրդի անդամը:

Ըստ Սաֆարյանի՝ սպասվում է լրջագույն համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամ, ավելի ծանր, քան 30-ականների ամերիկյան Մեծ դեպրեսիան. «Պետք է աստիճանաբար թուլացնել կոշտ կարանտինը, բացօթյա պայմաններում գործող տնտեսվարողները պետք է աշխատեն: Պետք է բնականոն աշխատանքային ռեժիմի վերադառնանք: Իսպանիան ու Իտալիան հասկացան, որ տանը մնալու քաղաքականությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնի»:

Հանրային խորհրդի անդամի կարծիքով՝ կառավարությունը պետք է դիտարկի Գյուղատնտեսության նախարարությունը վերաբացելու հնարավորությունը, քանի որ հատկապես այս փուլում պարենային անվտանգության հարցը կենսական է. «Մեր հողատարածքների 30 տոկոսը չի մշակվում, դա մոտ 150 հազար հա է, այդ ընդարձակ տարածքներում կարելի է ցորենի և գարու արտեր հիմնել: Անցած տարվա մեր ՀՆԱ-ի 31 տոկոսը գյուղատնտեսությունն է, մենք ագրարային երկիր ենք»:

Վազգեն Սաֆարյանի պնդմամբ՝ այսօր ցորենն ավելի կարևոր է, քան ոսկին ու նավթը. «Ցորենի գները չեն ընկնում, այն առաջին անհրաժեշտության մթերք է, մինչդեռ նավթի գինը հասավ զրոյական մակարդակի: Մենք հինգ հազար տարի ցորեն ենք մշակել, այն մեզ համար նոր կուլտուրա չէ»:

Հանրային խորհրդի անդամի պնդմամբ՝ պետք չէ մոռանալ նաև երբեմնի արդյունաբերական հզորությունները վերագործարկելու հնարավորության մասին, դա կարելի է անել, օրինակ, ԵԱՏՄ երկրների հետ տնտեսական կապերը վերականգնելով. «Ռուսաստանի և ԱՊՀ երկրների հետ կարելի է փորձել միասնական արդյունաբերական քաղաքականություն իրականացնել: Միայն անցած տարի 400 հազար տոննա պղնձի խտանյութ ենք արտահանել: Արդյո՞ք վաղվա Եվրոպան, որը մեր պղնձի հիմնական շուկան է, այդ պահանջարկը կունենա, և եթե ոչ, մեր պղինձը որտե՞ղ ենք իրացնելու»:

Սաֆարյանի կարծիքով՝ «Գազպրոմ-Արմենիան» պետք է կրճատի ավելորդ ծախսերը և կառավարման համակարգն առավել ճկուն դարձնի: «Հայաստանում կան շատ ռուսաստանյան տնտեսվարողներ, որոնք գազի սպառող են, օրինակ՝ Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը: Ռուսաստանին պետք է ասել, որ մեր տնտեսություններն ինտեգրված են, և կարիք չկա գազի գինը բարձրացնելու: Մեր կառավարությունն ավելի արդյունավետ պետք է խոսի իր ռուս պաշտոնակիցների հետ»,- ամփոփել է Վազգեն Սաֆարյանը:

 

Դավիթ Սարգսյան






Загрузка...


Губернаторы России
Москва

Сергей Собянин. Главное за день


Спорт в России и мире
Москва

Военно-спортивный фестиваль Росгвардии в «Лужниках» собрал более 20 000 москвичей и гостей столицы


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Людмила Самсонова

Теннисистка Самсонова вышла в финал турнира в Хертогенбосхе


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Более 1 700 электробусов курсируют по автобусным маршрутам столицы





Путин в России и мире
Москва

Максим Шевченко: в самостоятельность террористов, да ещё и внутри СИЗО, не поверю никогда


Лукашенко в Беларуси и мире
Минск

Лукашенко обратился к Рамафосе




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Трамп назвал Зеленского «величайшим торговцем» и пообещал разобраться с траншами Киеву


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Григорий Лепс

StarHit: Лепс приехал на премию МУЗ-ТВ с невестой, 18-летней студенткой МГИМО



Москва

Дмитровские Росгвардейцы выполнили задачу по охране общественного порядка во время празднования Курбан-байрама

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net