Կտրականապես դատապարտում ենք ՀՀ ներկայիս իշխանությունների կողմից բանակցային փաստաթղթի բացակայության վերաբերյալ մինչ այսօր արված բազմաթիվ մոլորեցնող և անազնիվ հայտարարությունները. ՀՀԿ ԳՄ
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների այս փուլում ընթացող զարգացումների վերաբերյալ ՌԴ արտաքին գործերի նախարարի հրապարակած տեղեկությունների կապակցությամբ իր մտահոգությունը և վրդովմունքն է արտահայտում այս հարցով ՀՀ կառավարության կողմից իրականացվող արտաքին քաղաքականության կապակցությամբ: