Добавить новость
123ru.net
World News in Armenian
Апрель
2020

Հասարակության հիասթափության պատճառն ուռճացված փաստարկներն ու խելքից դուրս խոստումներն են. Անի Սամսոնյանը՝ մեծ հիասթափության թեմայով վարչապետի ուղիղ եթերի մասին

0

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամոսնյանի խոսքով, եթե վարչապետի կողմից հնչում է պնդում, որ լրագրողների 70 տոկոսը իշխանությունից փող է ստացել, դա պետք է ապացուցվի, հակառակ դեպքում դրանք մերկապարանոց հայտարարություններ են, որոնք վնասում են լրագրողների հեղինակությանը և աշխատանքին: Tert.am-ի հետ զրույցում ԱԺ պատգամավորն ասաց, որ պոպուլիստական իշխանություններն անհանդուրժող են բազմակարծության նկատմամբ, որը տարածվում է նաև մեդիայի վրա:

-Վարչապետ Նիկոլ Փաշինյանը  օրերս հերթական հայտարարությունն է արել՝ ուղղված լրատվամիջոցներին և լրագրողներին, ինչը մեդիադաշտում դժգոհությունների առիթ է  հանդիսացել, Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ լրատվամիջոցների 90 տոկոսը և լրագրողների 70 տոկոսը իշխանությունից փող է ստացել, և հիմա բոլորը կատաղած են, որ առաջ ստացել են, հիմա չեն ստանում կամ վախվխելով են ստանում: Ինչ տեսակետ ունեք նրա հայտարարության վերաբերյալ:

-Գիտեք, քանի որ պոպուլիստական իշխանություններն անհանդուրժող են բազմակարծության նկատմամբ, այդ տարածվում է նաև մեդիայի վրա։ Իշխանության կողմից լրատվամիջոցների նկատմամբ խտրականության դրսևորումներ բազմիցս են եղել։ Սև ու սպիտակի տրամաբանության մեջ տեղավորվել է նաև մեդիան, ինչի հետևանքով մենք անցած տարի ականատես եղանք լրատվամիջոցների նկատմամբ հարձակումների և անհարգալից վերաբերմունքի։ Ես կարծում եմ՝ անկախ նրանից, թե որքանով է օբյեկտիվ կամ պրոֆեսիոնալ, և ինչ շահեր է հետապնդում լրատվամիջոցը, հասարակական և քաղաքական շրջանակները պետք է զերծ մնան որակումներից կամ պիտակավորումներից։ Այս ճանապարհով հաստատ մենք չենք նպաստում լրատվական դաշտի առողջացմանը կամ բարելավմանը, բայց վնասում ենք լրագրողական աշխատանքին և խոսքի ազատությանը։

Եթե հնչում է պնդում, որ լրագրողների 70 տոկոսը իշխանությունից փող է ստացել, դա պետք է ապացուցվի, հակառակ դեպքում ստացվում, որ դրանք մերկապարանոց հայտարարություններ են, որոնք վնասում են լրագրողների հեղինակությանը և աշխատանքին։ Հատկապես, երբ վարչապետի շուրթերից հնչում է խոսքի արժեքի մասին։ Պետք է ոչ միայն խոսել դրանից, այլև պահպանել այդ արժեքը։

-Վարչապետ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցի նախկին աշխատակիցներն արձագանքում են, որ վարչապետն իր գործելաոճի մասին է խոսել, օրինակ Սաթիկ Սեյրանյանը հիշցնում է մեքենայի, տան, անգամ՝ կահույքի մասին:

-Այս դեպքերին հատուկ չեմ կարող անդրադառնալ, բայց ուզում եմ ընդհանրական եզրահանգում անել։ Առհասարակ, երբ մենք որևէ ոլորտում ցեխ ենք շպրտում նախկին գործընկերների վրա և փառաբանում սեփականը եսը, պետք է հասկանանք, որ որքան երկիրն է փոքր, այնքան այդ ոլորտի շրջանակներն են փոքր։ Գրեթե բոլորը բոլորին գիտեն, բոլորը բոլորի մասին ունեն հիշողություններ։ Բոլորս էլ մեր կյանքի և գործունեության ընթացքում կատարել ենք սխալներ։ Այլ հարց է՝ մենք դրանցից դասեր քաղել ենք, թե՞ ոչ։ Կամ մենք ինչ վերաբերմունք ենք ցույց տալիս նրանց, ովքեր սխալվում են մեր նման, մեր չափ կամ միգուցե մեզանից քիչ։

-«Մեծ հիասթափության մոդելավորումը» վերնագրով ուղիղ եթերի վերաբերյալ  գրառում էիք կատարել, այն անվանելով հերթական շանտաժ: Ձեր կարծիքով, որոնք են  հասարակության հիասթափության իրական պատճառները:

-Հասարակության հիասթափության ամենամեծ պատճառն ուռճացված փաստարկների և խելքից դուրս խոստումների անհամապատասխանությունն է իրականությանը։ Մարդկանց միշտ ասվել է, որ եթե չլինեն Պողոսը, Պետրոսը, Մարտիրոսը, ապա իրենք շատ լավ են ապրելու։ Հիմա, երկու տարի է ժողովուրդը մերժել է և հեռացրել է Պողոսին, Պետրոսին ու Մարտիրոսին, բայց շարունակում է վատ ապրել ու այժմ էլ արտակարգ դրության հետ կապված՝ էլ ավելի է վատ ապրում։ Այն մարդիկ, ովքեր ժողովրդին համոզում էին, որ Պողոսը, Պետրոսը, Մարտիրոսն են մեղավոր, այսօր ունենալով արդեն երկու տարվա իշխանություն և լծակներ իրենց կառավարման բոլոր ձախորդությունները շարունակում են կապել Պողոսի, Պետրոսի և Մարտիրոսի հետ։ Դե, արի ժողովուրդ, ու մի հիասթափվիր։ Ցավով եմ սա արձանագրում։ Որպեսզի ժողովուրդը չհիասթափվի, անհրաժեշտ է մոդելավորել այդ հիասթափվողներին և բոլորին տեղավորել սևի դաշտում, ենթագիտակցորեն և հոգեբանորեն տրամադրել նրանց չհիասթափվելուն և ոչնչացնել նրանց քննադատական մտածողությունը։

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин представил летнюю программу мероприятий в «Лужниках»


Спорт в России и мире
Москва

Собянин представил летнюю программу мероприятий в «Лужниках»


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Рейтинг WTA. Калинская дебютировала в топ-20


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

33,3 км рек очистили в Нижегородской области





Путин в России и мире
Москва

Путин направил телеграммы с благодарностью лидерам КНДР и Вьетнама


Лукашенко в Беларуси и мире
Минск

Лукашенко рассказал губернатору Ленинградской области об особенностях их встреч




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Земфира

11 самых грустных песен на русском языке: от ДДТ до Земфиры



Москва

В Севастополе в результате ракетной атаки Севастополя пострадал 151 человек, четверо погибли

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net