Իտալիայում առաջին անգամ նվազել է Covid-19-ի վարակակիրների թիվը. Բորելի
Կորոնավիրուսով վարակված իտալացիների թիվը համաճարակի բռնկման պահից ի վեր առաջին անգամ նվազել է. չհաշված ապաքինված և մահացած մարդկանց ցուցանիշը՝ ակտիվ վարակակիրների թիվը կրճատվել է 20-ով:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին հայտնել է Իտալիայի Քաղաքացիական պաշտպանության գործակալության ղեկավար Անջելո Բորելին:
«Այսօրվա դրությամբ՝ վարակակիր է 108 237 մարդ, մեկ օրում այդ թիվը նվազել է 20-ով, դա տեղի է ունեցել առաջին անգամ»,- ասել է Բորելին ճեպազրույցի ժամանակ:
Վերջին տվյալների համաձայն՝ կորոնավիրուսից Իտալիայում մահացել է 24 114 մարդ, որոնցից 454-ը՝ վերջին 24 ժամում: