Мы в Telegram
Добавить новость
123ru.net
World News in Armenian
Апрель
2020

ՀՀ կառավարությունն իր գործողություններում պետք է կարեկցանք ցուցաբերի. որքան տնտեսական ճգնաժամը երկարի, այնքան ավելի բացասական կլինի տնտեսական վնասը. Ռոբերտ Բասիլի

0

Tert.am-ը ներդրող, բարերար, սյունակագիր, «Ռամսիս Կապիտալ» ընկերության հիմնադիր և տնօրենների խորհրդի անդամ Ռոբերտ Բասիլի հետ զրուցել է կորոնավիրուսի տարածման արդյունքում համաշխարհային տնտեսական ճգնաժամի մասին: Նա նաև ներկայացրել է իր տեսակետը, թե ինչպես պետք է Հայաստանը հաղթահարի պանդեմիայի արդյունքում առաջացող տնտեսական ճգնաժամը:

-Պարոն Բասիլի`, այսօր շատ մտածողներ, քաղաքական գործիչներ, տնտեսագետներ COVID-19-ի տարածման պատճառով նոր իրականության մասին են խոսում: Կուզեի Ձեր կանխատեսումներն իմանալ համաշխարհային տնտեսության մասին. ի՞նչն է փոխվելու այստեղ:

-Ցանկացած անձ, բիզնես և կառավարություն ունի իր` եկամուտների չափը, որոշակի ծախսերը և խնայողությունները (հաշվեկշիռները): Այսպիսով, այս իրավիճակը եկամուտներին և խնայողություններին ուղղված մի հարված էր, որն առաջացրեց ճեղքեր, և դրանք, իմ գնահատմամբ, աշխարհում 20 տրիլիոն դոլար են կազմում և պետք է լրացվեն:

Կենտրոնական բանկերը և կառավարությունը կխաղան իրենց դերը` այդ ճեղքերը լցնելու գործընթացում:

Մատակարարման ցանցերը  ավելի քիչ կախվածություն կունենան Չինաստանից, և երկրները կփորձեն ավելի քիչ կախվածություն ունենալ մատակարարման գլոբալ ցանցերից: Նրանք կփնտրեն ավելի դիվերսիֆիկացված պաշարներ կամ, ինչն ավելի կարևոր է, յուրաքանրչյուր երկիր ինքը կզբաղվի ինքնարտադրությամբ՝ կարևորելով իր առաջնահերթ կարիքները։ Օրինակ՝ Չինաստանից ստացվող հողանցման հազվագյուտ տեխնոլոգիաները կարող են դիվերսիֆիկացվել, ըստ տարբեր երկրների կարիքների։

Այս ճգնաժամը, հնարավոր է, կլինի «Նոր դեպրեսիա»՝ կախված այն բանից, թե որքան երկար  կտևեն տեղաշարժման սահմանափակումները:

Անհնար է զուտ գումարի և վարկի տրամադրմամբ ստեղծել իրական հարստություն և արտադրություն։ Դրանով կարող ես միայն փակել եղած ճեղքերը։ Ստեղծվելու է նոր աշխարհակարգ, և այդ նոր աշխարհը տարբերվելու է մեր իմացած աշխարհից։ Իսկ ահրաժե՞շտ է արդյոք մեզ հասկանալ գումարի և վարկի արժեքը։ Փոփոխությունը կարող է լինել շատ տարբեր՝ կախված նրանից՝ ինչպես կստեղծվի հարստությունը։

-Ասվում է, որ այս ճգնաժամն ավելի ուժեղ է լինելու, քան 2007-2010թթ.: Դուք ի՞նչ եք կարծում դրա վերաբերյալ: Ի՞նչ է դա նշանակելու:

-Ամենակարևոր հարցն այն է, թե ինչ է լինելու այն մարդկանց հետ, որոնց բիզնեսը կործանվեց, ինչ է պատահելու այն մարդկանց հետ, որոնք աշխատում էին այդ  բիզնես ընկերություններում: Ի՞նչ է պատահելու այդ մարդկանց հետ: Նրանք կընկնեն աղքատության  մեջ և  կհայտնվեն սոցիալ տնտեսական հասարակարգի հատակում:

Ապրանքների, ծառայությունների և արտադրության իրական տնտեսությունը  կընկնի ավելի շատ, քան 2008թ. իրադարձությունների ժամանակ ընկավ, և մոտ կլինի 1930-1945թթ. «Մեծ դեպրեսիային»` նկատի ունենալով ճեղքի չափը, գործազրկությունը և այդ տեսակ ազդեցությունը:

Ապստամբության և պոպուլիզմի երկրորդ ալիքի իրական ռիսկ կա, որը կարող է լինել տեղաշարժման սահմանափակումների ժամանակ: Համաշխարհային առումով մահացությունների մակարդակը տեղաշարժման տեղաշարժման սահմանափակումները, որ մենք տեսնում ենք, չեն արդարացնում: ԱՄՆ-ն, ամենայն հավանականությամբ, կբացվի և կփորձի վերագտնել իր տնտեսությունը, ինչը, ինչպես մենք գիտենք, արդեն դժվարանում է, քանի որ այնտեղ կտրուկ աճում է գործազրկությունը:

-Ի՞նչ պետք է անեն երկրները` հաղթահարելու համար ճգնաժամը: Դուք տեսնո՞ւմ եք նրանց մոտ ցանկություն` մարդկանց, բիզնեսին օգնելու:

Ամբողջ աշխարհի երկրներից յուրաքանչյուրը կփորձի գտնել իր սեփական ճանապարհը` հաշվի առնելով իրենց ազգային նկարագիրն և անհրաժեշտությունները: Գլոբալիզմը մեծ հարված է ստանալու, քանի որ ինչպես ասացի՝ կարիք կա վերարժևորելու հարստության ստեղծումն ու  գումարի ռեալ արժեքը:

Եվս մեկ անգամ մեզ հարկ կլինի նայել առաջացած ճեղքերին։ Իսկ լուծումների անհրաժեշտություն կլինի եկամուտների և խնայողությունների (հաշվեկշիռների) մեջ: Երկրներին անհրաժեշտ կլինի նաև որոշումներ կայացնելիս առաջնորդվել հարաբերականության սկզբունքով.

1. Մարդկային կյանքն ի դեմս տնտեսական ակտիվության,

2. Առաջին անհրաժեշտության իրերն ի դեմս ճոխությունների,

3. Ո՞վ կշահի և ո՞վ պետք է շահի այս նոր աշխարհակարգում:

Ամբողջ աշխարհում հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության փոփոխությունները պետք է հսկայական գումար և վարկ ստեղծեն, ինչը հիանալի կլինի շատերի համար, ովքեր չունեն բավարար գումար: Դա կլինի աջակցություն շատ բիզնեսների համար, որոնք այլ պարագայում կփակվեն, հիվանդանողցների և այլ անհրաժեշտ կազմակերպությունների, մարդկանց համար, որոնք չունեն անհրաժեշտ միջոցներ` ձեռք բերելու համար ռեսուրսներ, և ժամանակի հետ ռեսպիրատորներ և վիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ այլ բաներ:

-Ես կցանկանայի իմանալ Ձեր կարծիքը Հայաստանի մասին: Ի՞նչ կանխատեսումներ ունեք Հայաստանի տնտեսության վերաբերյալ:

Կա իրական ռիսկ, որ գլոբալ բանկային համակարգը, ուշագրավ բացառություններով, կփլուզվի. Հայաստանի բանկային համակարգը լավ դիրքավորված է:

Հաշվի առնելով գլոբալիզմի կոնֆիգուրացիան, նաև այն, որ Հայաստանն արդեն իսկ երկու փակ սահման ունի, կարող ենք ասել, որ Հայաստանի համար բացերը հենց այստեղ են։ Ուստի մեզ անհրաժեշտ է վստահ լինել, որ տնտեսությունը դիտարկում և լուծումները գտնում ենք տնտեսության վերակազմակերպման միջոցով։ Ես նաև դիտարկում եմ Հայաստանում առկա քաղաքացիական վարքագիծը, քանի որ դա է ապագայում որոշիչ լինելու տնտեսության մեջ:

Ինքնաբավությունը պետք է առաջնահերթություն լինի, երբ խոսքը տնտեսության վերադարձին է վերաբերում: Կցանկանայի ընդգծել՝ ինչպես է փոխվելու այդ ամենը: Հայաստանը գործում էր մի աշխարհում, որտեղ ամենահարմար վայրից ամենահարմար գնով կարող էր ձեռք բերել իրեն անհրաժեշտ ամեն ինչ։ Դա այլևս չի լինելու, և անհրաժեշտություն է առաջանալու անցում կատարել արտադրության գործընթացին՝ այդ ամենը Հայաստանում ստեղծելու համար։ Եվ մեզ հարկ է լինելու հասկանալ՝ ինչի կարիք ունենք իրականում։ Հայաստանին հարկ է լինելու դնել ամեն ինչի հիմքերը։

-Դուք տեսնո՞ւմ եք հստակ ծրագիր Հայաստանի կողմից` հաղթահարելու ճգնաժամը: Ի՞նչ պետք է անեն հայաստանյան իշխանությունները:

-Հայաստանի պայմանները տարբերվում են այլ երկրների պայմաններից: Կարծում եմ` խելամիտ քայլն այս պարագայում ռիսկի ենթակա բնակչությանը պաշտպանելն է՝ իրադրությունը հնարավորինս նորմայի սահմաններում պահելով։ Կառավարությունն իր գործողություններում պետք է կարեկցանք ցուցաբերի։ Այնուամենայնիվ, որքան սա ավելի երկար շարունակվի, այնքան ավելի բացասական կլինի տնտեսական վնասը և ավելի ծայրահեղ ու դաժան՝ տնտեսական անկումն (ռեցեսիա) ու անբարեկեցիկ վիճակը և հասարակությունից եկող հուզմունքի ալիքը (հաշվի առնելով, որ այդ ամենից արդեն տուժել են և՛ զբոսաշրջությունն ու հյուրանոցային բիզնեսը, և՛ զվարճանքի ու ժամանցի ոլորտը, և՛ մասամբ նաև` բարձագույն կրթությունը)։

Կառավարությունը պետք է անի իր կարողությունների սահմաններում ամեն ինչ՝ զբաղվածության ցուցանիշը պահելու համար։ Դա կարող է լինել գործատուներին սուբսիդիաներ տրամադրելու տեսքով (վարձավճարների սուբսիդավորմամբ կամ աշխատանքից ազատման դեպքերը կանխելով), ինչը հնարավորություն կտա պահել աշխատակիցներին։ Գաղափարը բիզնեսներին հնարավորինս կենդանի և իրենց աշխատակիցների հետ կապված պահելն է:

-Ես գիտեմ, որ Դուք Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո հակված էիք ներդրումներ անելու: Ցանկանում եմ իմանալ` որտե՞ղ եք հասել:

2019թ. հունիսին մենք միացանք ԱՄՆ-ից պոտենցիալ ներդրողների կոնսորցիումին, և ներկայացրեցինք Հայաստանի կառավորությանը մեր հետաքրքրությունը մի նախագծում 100-300 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում անելու: Մենք ստացել ենք նախնական պատասխանները, և հիմա ասեմ, որ գնահատում ենք ֆինանսական միջոցառումները, մինչև հարկ կհամարենք անելու հաջորդ քայլերը:

Հռիփսիմե  Հովհաննիսյան






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин поздравил выпускников московских школ с праздником последнего звонка


Спорт в России и мире
Москва

Биатлонистка Ольга Зайцева: Каждый юный москвич посещает спортивные секции


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Ролан Гаррос

Стали известны соперницы россиянок в первом круге Открытого чемпионата Франции


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Из гнезд в водоемы столицы: утиные выводки начали свою миграцию





Путин в России и мире
Москва

Путин разорвал договор с олигархами, заключённый в конце 90-х, считает Хазин


Лукашенко в Беларуси и мире
Минск

Путин назвал санкции источником проблем и возможностями для развития России




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Политолог Бортник: Киев ждёт общий провал, если ВСУ останется без успехов до осени


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Бато Багдаев

Театр кукол Бурятии "Ульгэр": Россия, Культура, Театр, Дети - Спектакль "Курочка ряба"



Москва

Суд в Москве арестовал водителя сбившего насмерть ребенка грузовика

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net