Իտալիայում մեկ օրում մահվան 433 նոր դեպք է գրանցվել՝ նվազագույն ցուցանիշը մարտի 13-ից ի վեր
Իտալիայում կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մեկ օրում մահացել է 433 մարդ: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ երկրում վիրուսի տարածման իրավիճակի տվյալները հաղորդել է Քաղաքացիական պաշտպանության գործակալությունը:
Համաճարակի բռնկման պահից ի վեր մահվան 23 660 դեպք է արձանագրվել: Ապաքինվել է ավելի քան 47 հազար մարդ: Վերջին մեկ օրում ապաքինված հիվանդների թիվը կազմում է 2128:
Վարակվածների թիվը հասել է 178 972-ի, մեկ օրում այս ցուցանիշը մեծացել է 3047-ով: Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Իտալիայում մահացության մեկօրյա ցուցանիշը շարունակում է զգալիորեն նվազել: Մարտի 13-ից վեր գրանցված նվազագույն ցուցանիշն արձանագրվել էր ապրիլի 18-ին՝ 482 մահվան դեպք:
Հյուսիսային շրջանների ղեկավարները հայտարարել են կարանտինային միջոցները մայիսի 4-ից մեղմացնելու մտադրության մասին: Կարանտինի ժամկետը երկր ողջ տարածքում լրանում է մայիսի 3-ին: