Ոստիկանները փաստաբանի ցուցումով 70-ամյա քաղաքացուն բռնի ուժով, քաշքշելով բնակարանից դուրս են հանել․ ՀՔԱՎ
Չհանդուրժելով տարեց հարևանի նկատմամբ կիրառվող բռնություններն ու արժանապատվությունը նվաստացնող գործողությունները, այդ ամենը կանխելու և իրավապահներին ինչ-որ կերպ զսպելու նպատակով, նաև քաջատեղյակ լինելով ՀՔԱՎ գրասենյակի գործունեությանը` 2020 թ. ապրիլի 17-ին գրասենյակ է ահազանգել Երևանի բնակիչ Ա.Հ.-ը: Մինչ այդ նա զանգահարել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: Սրտացավ հարևանը մեզ տեղեկացրեց, որ նույն օրն իրենց հարևանին՝ Գլինկա …