Ֆրանսիացի 98-ամյա բժիշկը, ի տարբերություն իր որդու, հրաժարվել է թոշակի անցնել՝ երկրում ստեղծված իրավիճակի պատճառով
98-ամյա բժիշկ Քրիստիան Շենեն չի շտապում դադարեցնել բժշկական պրակտիկան ՝ դա բացատրելով այն փաստով, որ չի կարող լքել ժողովրդին այսպիսի ծանր պահին: Ֆրանսիայի ամենատարեց պրակտիկ բժիշկը տրտմում է, որ կորոնավիրուսի բուժումը դեռ չի գտնվել և չկա միջոց գտնելու, թե ով է հիվանդ, իսկ ով ՝ ոչ: Շենեն, չնայած իր պատկառելի տարիքին, առցանց խորհրդատվություններ է անցկացնում …
The post Ֆրանսիացի 98-ամյա բժիշկը, ի տարբերություն իր որդու, հրաժարվել է թոշակի անցնել՝ երկրում ստեղծված իրավիճակի պատճառով appeared first on ԳԱԼԱ.
98-ամյա բժիշկ Քրիստիան Շենեն չի շտապում դադարեցնել բժշկական պրակտիկան ՝ դա բացատրելով այն փաստով, որ չի կարող լքել ժողովրդին այսպիսի ծանր պահին:
Ֆրանսիայի ամենատարեց պրակտիկ բժիշկը տրտմում է, որ կորոնավիրուսի բուժումը դեռ չի գտնվել և չկա միջոց գտնելու, թե ով է հիվանդ, իսկ ով ՝ ոչ: Շենեն, չնայած իր պատկառելի տարիքին, առցանց խորհրդատվություններ է անցկացնում իր հիվանդների համար, որոնց նա բուժում է տասնամյակներ շարունակ: Բժիշկը նաև պարբերաբար այցելում է իր հիվանդներին ծերանոցում:
Մի անգամ Փարիզի արվարձանում նա հարձակման է ենթարկվել երկու ագրեսիվ տղամարդկանց կողմից, ովքեր պահանջել են նրա մոտ գտնվող բոլոր շնչադիմակները: Շենեն դրանից հետո երկու շաբաթ անցկացրել է կարանտինում, քանի որ կարծում էր, թե կորոնավիրուսի ախտանիշ ունի:
Այս բժիշկը դեռեւս հիշում է, թե ինչպես էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բուժում տիֆով վարակված հիվանդներին: Նա կարծում է, որ ստեղծված իրավիճակը մտահոգիչ է, քանի որ, ըստ նրա, աշխարհը պատրաստ չէր նման համաճարակի, եւ ինքը պարտավոր է օգնել իր երկրին:
Նրա որդին, որը նույնպես բժիշկ է, թոշակի է անցել, բայց դոկտոր Շենեն դեռ չի ցանկանում իր լսափողակը դնել պահարանի մեջ:
The post Ֆրանսիացի 98-ամյա բժիշկը, ի տարբերություն իր որդու, հրաժարվել է թոշակի անցնել՝ երկրում ստեղծված իրավիճակի պատճառով appeared first on ԳԱԼԱ.