Կասկադյորական ավտովթար Գյումրիում. Մուշ թաղամասում Mercedes-ը տապալել է էլեկտրասյունն ու մի քանի պտույտ շրջվելով` հայտնվել ձորակում
Այսօր՝ ապրիլի 18-ին, կասկադյորական վթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում, Mercedes մակնիշի 35 ZP 816 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Գյումրի քաղաքի Մուշ թաղամասում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլետրասյանը, տապալել այն և մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել ձորակում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական …
The post Կասկադյորական ավտովթար Գյումրիում. Մուշ թաղամասում Mercedes-ը տապալել է էլեկտրասյունն ու մի քանի պտույտ շրջվելով` հայտնվել ձորակում appeared first on ԳԱԼԱ.
Այսօր՝ ապրիլի 18-ին, կասկադյորական վթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:
Ժամը 21:30-ի սահմաններում, Mercedes մակնիշի 35 ZP 816 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Գյումրի քաղաքի Մուշ թաղամասում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլետրասյանը, տապալել այն և մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել ձորակում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ԱԻՆ Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:
Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հարություն Հարությունյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Դավիթ Ասատրյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
The post Կասկադյորական ավտովթար Գյումրիում. Մուշ թաղամասում Mercedes-ը տապալել է էլեկտրասյունն ու մի քանի պտույտ շրջվելով` հայտնվել ձորակում appeared first on ԳԱԼԱ.