Ֆրանսիայում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 19 000-ը
Ֆրանսիայում նոր տեսակի կորոնավիրուսից համաճարակի բռնկման պահից ի վեր մահացել է 19 323 մարդ: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին հայտնել է Ֆրանսիայի առողջապահության նախարարությանը կից Sante publique France սանիտարաբժշկական վարչությունը:
Ինչպես հայտնել են վարչությունից, 11 842 մարդ մահացել է հիվանդանոցներում, մյուսները՝ ծերանոցներում կամ այլ սոցիալական-բժշկական հաստատություններում: Մեկ օրում մահվան 642 նոր դեպք է գրանցվել:
Նշվում է, որ վերջին 24 ժամում նվազել է վերակենդանացման բաժանմունք տեղափոխվող մարդկանց թիվը: Մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է 3824 մարդ: Ընդհանուր առմամբ, վարակվածների թիվը հասել է 151 793-ի: