«Կորոնավիրուսի զանգվածային թեստավորումը կօգնի վերականգնել և վերագործարկել տնտեսությունը»․ Բեզոս
Amazon-ի գլխավոր տնօրեն Ջեֆ Բեզոսը կարծում է, որ կորոնավիրուսի զանգվածային թեստավորումը կօգնի «վերականգնել և վերագործարկել տնտեսությունը», գրում է Business Insider-ը։
Amazon-ը ավելի վաղ հայտարարել էր կոորնավիրուսի թեստեր արտադրող լաբորատորիայի կառուցման մասին։
«Քանի դեռ մենք չունենք արդյունավետ պատվաստանյութ, մեծ թվով թեստերի թողարկումը կարող է մեծապես օգնել»,- ասված է հաղորդագրության մեջ: Amazon-ը կորոնավիուսի ախտորոշիչ թեստերի միջոցով ստուգում է իր աշխատակիցներին, ներառյալ նրանց, ովքեր ախտանիշներ չունեն։
Նման քայլը կարող է ապահովել մարդկանց և վերականգնել տնտեսությունը, կարծում է Բեզոսը։ Որպեսզի դա աշխատի, նրա խոսքով, ավելի շատ թեստ է պետք, քան այժմ հասանելի է։
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 2 261 046 է, մահացել է 154 726 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին: