Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից վերջին մեկ օրում 888 մարդ է մահացել, մահացության ցուցանիշը գերազանցել է 15 000-ը
Միացյալ Թագավորությունում վերջին մեկ օրվա ընթացքում Covid-19-ի հետևանքով մահվան 888 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է CNN-ը՝ մեջբերելով առողջապահության և սոցիալական խնամքի գերատեսչության տվյալները:
Համաճարակի բռնկման պահից ի վեր երկրում կորոնավիրուսից մահացել է 15 464 մարդ: Նշվում է, որ առողջապահության գերատեսչությունը տիրապետում է միայն հիվանդանոցներում մահացածների մասին տվյալներին:
Վերջին 24 ժամում վարակման 5525 նոր դեպք է արձանագրվել: Վարակակիրներից 1559-ը ծանր վիճակում են գտնվում: Ներկա պահին վարակակիր է համարվում 98 409 մարդ: