Հաիթիում բռնկված հրդեհի պատճառով վնասվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս կազմող եկեղեցին
Հայիթիի Ազգային պատմական այգու տարածքում գտնվող եկեղեցում անցյալ գիշեր հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է France24-ը՝ վկայակոչելով ազգային այգու ներկայացուցիչներին:
Միլո համայնքի մատուռում բռնկված հրդեհն ամբողջովին ոչնչացրել է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված եկեղեցու գմբեթը և լուրջ վնաս է հասցրել շենքի ընդհանուր կառույցին:
Ներկա պահին երկրի իշխանությունները հետքննություն են անցկացնում՝ պարզելու համար հրդեհի բռնկման պատճառները: Նշվում է, որ հրդեհի օրը համայնքում էլեկտրականություն չի եղել, ինչը նշանակում է, որ եկեղեցու գմբեթը չէր կարող բռնկվել կարճ միացման պատճառով: Հարակից այգին էլ համավարակի պատճառով փակ է եղել :
Միլոյում գտնվող մատուռը կառուցվել է 1810-13թթ.՝ Հայիթիում անկախության համար մղվող պատերազմի հերոս Անրի Քրիստոֆի որոշմամբ: