ՀՀ ԶՈՒ 1-ին զորամիավորումում անցկացվել են հրամանատարաշտաբային զորավարժություններ
Ապրիլի 8-ից 11-ը 1-ին զորամիավորման զորամասերն անցկացրել են եռաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություններ՝ առանձնահատուկ պայմաններում հարձակողական և պաշտպանական մարտերի վարման թեմաներով: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Զորամասերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի, զբաղեցրել են սահմանված բնագծերը, ստուգվել է զորամասերի և հրամանատարական կազմի պատրաստության աստիճանը: