Վարչապետի որոշմամբ՝ Քրիստինե Ղալեչյանը նշանակվել է ՏԿԵ փոխնախարար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Քրիստինե Ղալեչյանը նշանակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Քրիստինե Ղալեչյանին նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ»,- ասված է Կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։