Ֆուտբոլի վիճահարույց մի քանի կանոններում նոր հստակություններ կատարվեցին
Ֆուտբոլային ասոցիացիանների միջազգային խորհուրդը (IFAB) հայտարարել է ֆուտբոլի վիճահարույց կանոններում հստակություններ կատարելու մասին: Հատկապես մի քանի բացատրություններ կան ձեռքով խաղի վերաբերյալ: Հատուկ լուսանկարով IFAB-ը հստակեցրել է, թե ձեռքի որ մասին գնդակի դիպչելու դեպքում է «ձեռքով խաղ» համարվելու, և որի դեպքում` «ուսով խաղ»: Բացի այդ, այսուհետ հարձակվող թիմի ֆուտբոլիստի ձեռքով պատահական խաղը խախտում է համարվում, եթե դրանից անմիջապես հետո գոլ …
The post Ֆուտբոլի վիճահարույց մի քանի կանոններում նոր հստակություններ կատարվեցին appeared first on ԳԱԼԱ.
Ֆուտբոլային ասոցիացիանների միջազգային խորհուրդը (IFAB) հայտարարել է ֆուտբոլի վիճահարույց կանոններում հստակություններ կատարելու մասին: Հատկապես մի քանի բացատրություններ կան ձեռքով խաղի վերաբերյալ:
Հատուկ լուսանկարով IFAB-ը հստակեցրել է, թե ձեռքի որ մասին գնդակի դիպչելու դեպքում է «ձեռքով խաղ» համարվելու, և որի դեպքում` «ուսով խաղ»:
Բացի այդ, այսուհետ հարձակվող թիմի ֆուտբոլիստի ձեռքով պատահական խաղը խախտում է համարվում, եթե դրանից անմիջապես հետո գոլ է գրանցվում կամ գոլային պահ ստեղծվում:
Հստակություն կա նաև խաղից դուրս վիճակի վերաբերյալ: Եթե պաշտպանվող ֆուտբոլիստը միտումնավոր ձեռքով է խաղացել, սակայն գնդակը հայտնվել է մրցակցի մոտ, վերջինիս խաղից դուրս վիճակում գնտնվելը չպետք է գրանցվի: Նա կարող է շարունակել գրոհը:
Մեկ ճշտում էլ տեսակրկնության համակարգի մասին է: Կանոնում հստակեցրել են, որ VAR համակարգի պատասխանատուն կարող է միայն խորհուրդ տալ գլխավոր մրցավարին, սակայն վերջնական որոշումը կայացնում է գլխավոր մրցավարը:
The post Ֆուտբոլի վիճահարույց մի քանի կանոններում նոր հստակություններ կատարվեցին appeared first on ԳԱԼԱ.