Թուրքիայում կորոնավիրոսով վարակվածների թիվը մոտեցել է 57 000-ի. РИА Новости
Թուրքիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 4789-ով, մահացածներինը՝ 97-ով:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջային, երկրում վարակվածների ընդհանուր թիվը համաճարակի բռնկման պահից ի վեր հասել է 56 956-ի, իսկ մահացածներինը՝ 1198-ի: Ապաքինվել է 3446 մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է ավելի քան 180 երկրում: Ըստ վերջին տվյալների՝ ողջ աշխարհում վարակվածների թիվը գերազանցել է 1.8 մլն-ը, մահացածներինը՝ 110 000-ը: Ապաքինվել է ավելի քան 410 000 մարդ: