Իտալիայում մարտի 19-ից ի վեր գրանցվել է մեկ օրում կորոնավիրուսից մահացության նվազագույն ցուցանիշը. ТАСС
Իտալիայում վերջին 24 ժամում կորոնավիրուսից արձանագրված մահվան ցուցանիշը նվազագույնն է դարձել մարտի 19-ից ի վեր:
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով երկրի Քաղաքացիական պաշտպանության գործակալությանը, մեկ օրում 431 մարդ է մահացել Իտալիայում: Իտալիայում համաճարակի բռնկման պահից ի վեր 19 899 մարդ է մահացել:
Ընդհանուր առմամբ, վարակվածների թիվը երկրում հասել է 156 363-ի: Ներկա պահին ակտիվ վարակակիր է 102 253-ը: