Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 1 500 000-ը. Worldometers
Ողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1 501 094-ի: Այս մասին վկայում են Worldometers կայքի տվյալները:
Վերջին տվյալների համաձայն՝ կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից ողջ աշխարհում մահացել է 87 830 մարդ: Ակտիվ վարակակիր է 1 094 050 մարդ, ապաքինվել են 407 044 -ը:
Կորոնավիրուսի հետևանքով ամենից շատ մահվան դեպքեր գրանցվել են Իտալիայում (17 669), Իսպանիայում (14 673), ԱՄՆ-ում (14 473), Ֆրանսիայում (10 869), Մեծ Բրիտանիայում (7097), Իրանում (3993), Չինաստանում (3333):
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին կորոնավիրուսի համավարակ է հայտարարել: Այն տարածվել է 180 երկրում: Վիրուսը սկսել է տարածվել Չինաստանի Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Երկրի իշխանություններն ԱՀԿ-ին համաճարակի բռնկման մասին հայտնել էին 2019-ի դեկտեմբերի 31-ին: