Կորոնավիրուսով վարակված 4-ամյա փոքրիկը դիմածնոտային վիրահատության է ենթարկվել. Ա. Մուրադյան
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ համալսարանական հիվանդանոցում բարեհաջող ավարտվեց Covid 19 վարակ ունեցող 4-ամյա փոքրիկի դիմածնոտային միջամտությունը։ Երեխան համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել այսօր, դիմածնոտային վիրաբույժները շտապ ցուցումով իրականացրեցին վիրահատություն՝ մանկական վարակաբանի ներկայությամբ: Փոքրիկի վիճակը կայուն է, ներկա պահին գտնվում է բժիշկների հսկողության ներքո: Շնորհակալություն եմ հայտնում ԵՊԲՀ Մուրացանի բուժանձնակազմին. …
The post Կորոնավիրուսով վարակված 4-ամյա փոքրիկը դիմածնոտային վիրահատության է ենթարկվել. Ա. Մուրադյան appeared first on ԳԱԼԱ.
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քիչ առաջ համալսարանական հիվանդանոցում բարեհաջող ավարտվեց Covid 19 վարակ ունեցող 4-ամյա փոքրիկի դիմածնոտային միջամտությունը։
Երեխան համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել այսօր, դիմածնոտային վիրաբույժները շտապ ցուցումով իրականացրեցին վիրահատություն՝ մանկական վարակաբանի ներկայությամբ:
Փոքրիկի վիճակը կայուն է, ներկա պահին գտնվում է բժիշկների հսկողության ներքո:
Շնորհակալություն եմ հայտնում ԵՊԲՀ Մուրացանի բուժանձնակազմին. դուք լավագույններից եք:
Մնացեք տանը, օգնեք մեր բժիշկներին»։
The post Կորոնավիրուսով վարակված 4-ամյա փոքրիկը դիմածնոտային վիրահատության է ենթարկվել. Ա. Մուրադյան appeared first on ԳԱԼԱ.