Մահացել է Աթլետիկոյի, Ռեալի և Բարսելոնայի նախկին գլխավոր մարզիչը
71 տարեկան հասակում մահացել է Մադրիդի «Աթլետիկոյի» նախկին գլխավոր մարզիչ Ռադոմիր Անտիչը:
«Աթլետիկոյի» ընտանիքը սգում է մեր լեգենդար մարզչի՝ Ռադոմիր Անտիչի մահը։ Դուք միշտ ապրելու եք մեր սրտերում։ Հանգչե՛ք խաղաղությամբ»,- ասված է «Աթլետիկոյի» հաղորդագրության մեջ։
Սերբ մասնագետը 1995-96 թվականների մրցաշրջանում ոսկե դուբլ է արել Մադրիդի «Աթլետիկոյի» ղեկին՝ հաղթելով առաջնությունն ու գավաթը։ Անտիչը տարբեր ժամանակներում մարզել է նաև «Ռեալն» ու «Բարսելոնան»։