Մեծանուն բանկիրի՝ Իսահակ Ջամգարյանի սպանության պատճառը
1902 թվականի դեկտեմբերի 16-ին՝ վաղ առավոտյան, մոսկվացիներին սպասվում էր ցնցող նորություն: Փողոցներում վազող փոստատար տղան «Մոսկովսկի Լիստոկ» թերթի թարմ համարը ձեռքին թափահարելով` անցորդներին առաջարկում էր կարդալ «Սարսափելի հանցագործություն Մոսկվայում» վերնագրով լուրը, որտեղ նկարագրված էր, թե ինչպես է նախորդ երեկոյան, հայկական Սուրբ Խաչ եկեղեցու բակում դանակի բազմաթիվ հարվածներից սպանվել Մոսկվայի մեծահարուստ մարդկանցից մեկը՝ 55-ամյա բանկիր Իսահակ …