Զիդանը տեսակապով զրուցել է Ռեալի ֆուտբոլիստների հետ
Մադրիդի «Ռեալի» անձնակազմն արդեն երեք շաբաթ է, ինչ հանդիպում չի ունեցել։ «Արքայական» ակումբի բասկետբոլի թիմի խաղացողներից մեկի մոտ կորոնավիրուսի հայտնաբերումից հետո ակումբի ողջ անձնակազմը ինքնամեկուսացման մեջ է։
Marca-ի տեղեկություններով՝ այսօր Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի նախաձեռնությամբ տեսակապով ֆուտբոլիստներն ու մարզիչը շփվել են միմյանց հետ։
Զիդանը ցանկացել է իմանալ, թե ինչպես են իր ֆուտբոլիստներից յուրաքանչյուրը հաղթահարում կորոնավիրուսի պատճառով ստեղծված բարդ իրավիճակը։
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնությունը դադարեցված է անորոշ ժամանակով։