Եթե համավարակը հասնի Արցախ, պատասխանատվությունը պետք է իր վրա վերցնի 6 անձ, այդ թվում ՀՀ վարչապետը և առողջապահության նախարարը․ Աբրահամ Գասպարյան (տեսանյութ)
Ընտրություններին դիտորդները տվեցին հստակ գնահատականներ, որ քայլ առաջ էին, ժողովրդավարական, ազատ ու արդար, բայց զերծ չէին խախտումներից։ Այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերության «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման ընթավքում ասել է Գասպարյանը։
Նա, անդրադառնալով ընտրությունների ընթացքում տեղի ունեցած խախտումներին, նշել է, որ ընտրատեղամասերում մարդկանց կուտակումը համաճարակի պայմաններում բավական վտանգավոր էր: «Այստեղ պատասխանատվության մեծ բաժին ունի նաև ՀՀ-ը: Մեր պաշտոնյաները որքան էլ փորձեն ժողովրդավարություն խաղալ՝ ասելով, որ դա ինքնիշխան պետության ներքին որոշումն է և Հայաստանը որևէ լծակ չունի խառնվելու այդ երկրի գործերին, անընդունելի է և եթե համավարակը հասնի Արցախ, պատասխանատվությունը պետք է իր վրա վերցնի վեց անձ՝ ՀՀ նախագահը, վարչապետը, Անվտանգության խորհրդի քարտուղարը, Առողջապահության նախարարը, Արցախի նախագահն ու Առողջապահության նախարարը»,- ասել է Գասպարյանը։
Նրա կարծիքով՝ ապրիլի 14-ին ընտրության գնալն արկածախնդրություն է․ «Հուսամ Երևանում կհասկանան, որ չարժէ տուրք տալ՝ Արցախում վայրկյան առաջ նոր իշխանություն ունենալու քաղաքական ամբիցիային և բոլորիս կանգնեցնել փաստի առաջ»։