Կուբանում մայրը սխալմամբ թունավորել է 7 երեխաներին` նրանց օշարակի փոխարեն տալով մակաբույծներին սպանող հեղուկ
ՌԴ Կուբան քաղաքում տեղի բնակիչներից մեկը սխալմամբ թունավորել է իր 7 երեխաներին: Այս մասին հայտնում է «Комсомольская правда»-ն:
Աղբյուրը հայտնում է, որ կինը շփոթել է հազի դեմ օշարակը մակաբույծներին սպանող հեղուկի հետ, սակայն ժամանակին է հասկացել սխալը, միանգամից շտապօգնություն է զանգահարել և 2-ից 16 տարեկան երեխաներին տեղափոխել են հիվանդանոց:
Մանկահասակ երկու երեխաներին հիվանդանոցում ստամոքսի լվացում են կատարել, մյուս 5 երեխաներին զննելուց հետո ուղարկել են տուն: