Мы в Telegram
Добавить новость
123ru.net
World News in Armenian
Январь
2020

Խնդիրների դեպքում «Իմ քայլի» տարբեր հատվածներ իշխանությունն իրենց կողմ տանելու փոխարեն պետք է իշխանությունից զրկվելու հարցն իրենց մեջ քննարկեն, իսկ դա կբերի ԱԺ արտահերթ ընտրությունների. Արա Հակոբյան

0

Երբ ինչ-որ խնդիրներ առաջանան, «Իմ քայլի» տարբեր հատվածներ ոչ թե պետք է փորձեն իշխանությունը դեպի իրենց կողմ տանել, այլ պետք է իշխանությունից զրկվելու հարցն իրենց մեջ քննարկեն, իսկ դա պետք է բերի արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանը` նշելով, որ դա է լուծումը, որովհետև այն վարկանիշը, որը վարչապետն ուներ խորհրդարանական ընտրություններին, այլևս ունի:

Անդրադառնալով Արցախի հիմնախնդրի շուրջ բանակցություններին՝ Արա Հակոբյանն ասաց, որ կողմերի միջև պայմանավորվածությունները պետք է լինեն թափանցիկ, հանրությունը պետք է իմանա, թե ինչ է եղել օրակարգում, ինչ են խոսում, որովհետև մինչ օրս իշխանություններից լուր չկա, թե ինչի մասին են բանակցում:

Իշխանության օրակարգում գտնվող սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ Արա Հակոբյանն ասաց, որ իշխանությունը սահմանադրական փոփոխություններն ուզում է իրականացնել, որպեսզի դատաիրավական համակարգը համապատասխանեցվի նոր իրողություններին, ինչի մասին և վարչապետը հայտարարել է։

«Վարչապետը հետաքրքիր դիտարկում էլ արեց, որ իրեն խորհուրդ են տվել կիսանախագահական կարգի անցնել և ասաց, որ դրա անհրաժեշտությունը չի տեսնում, խորհրդարանական կարգի փոփոխության անհրաժեշտություն չկա, բայց եթե այդ փոփոխությունը լինի, ապա պետք է լինի անցում ուղիղ նախագահական կարգի»,– ասաց նա:

Արա Հակոբյանի խոսքով՝ տպավորություն է ստեղծվում, որ հերթական անգամ վարչապետը թեստավորում է իր ասածի արձագանքը: «Բայց մեր կուսակցությունը կարծում է, որ եղած համակարգը պետք է պահպանվի, եղած խորհրդարանական կարգում պետք է հակակշիռների և զսպումների համակարգը ձևավորվի, իսկ դա նշանակում է, որ սուպերվարչապետությունից մենք պետք է անցնենք ավելի հավասարակշռված կառավարման կարգի, այսինքն՝ խորհրդարանի և նախագահի լիազորությունները պետք է ավելացվեն ի հաշիվ սուպերվարչապետության և դա կլինի այն կառավարման կարգը, որը Հայաստանը պետք է ունենա»,– ավելացրեց նա:

Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին և երեկ ոստիկանության քրեական գլխավոր վարչության կողմից հասարակական-քաղաքական միավորումների անդամներին բերման ենթարկելու միջադեպին՝ Արա Հակոբյանն ասաց, դա ուղղված է վախի մթնոլորտը խտացնելուն, որը չի ստացվելու.«Մարդիկ չեն վախենում: Այսօրվա իշխող ուժի  ներկայացուցիչներից զգացվում է, որ դրա պատասխանատվությունը հիմա էլ ուզում են դնել ոստիկանության վրա, ուզում են քաղաքական պատասխանատվությունից դուրս գալ, և անցնել վարչարարության պատասխանատվության, որի պատասխանատուն պետք է լինի ոստիկանությունը: Ոստիկաններ, հասկացեք, թե ինչ է կատարվում, և կատարեք ապօրինի հրամաններն ու հրահանգները»: 

Անդրադառնալով վարչապետի կողմից գրիչի լուսանկարը հրապարակելու պատմությանը,  Արա Հակոբյանն ասաց, որ դա զավեշտ է.«Ի՞նչ ապացույց, դա զավեշտ է, սոցիալական ցանցերում դա դարձավ նաև ծաղրի առարկա: Սակայն Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձությունները լուրջ են, խոսքը ՍԴ նախագահը չէ, խոսքը սահմանադրական դատարանն է, այդ ինստիտուտը պետք է լինի անկախ»: 

Հարցին, թե ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հայտնել է վերջերս, որ ազգային անվտանգությանը վերաբերող այն սպառնալիքները, որոնց մասին ինքը խոսել է, վերաբերում են նաև ՍԴ-ի շուրջ ստեղծված և շարունակվող իրադարձություններին, Հրայր Թովմասյանն էլ հայտնեց, որ Արթուր Վանեցյանը պետք է ավելին խոսի, Արա Հակոբյանն ասաց, որ այո, ժամանակն է, որ Արթուր Վանեցյանը խոսի ՍԴ-ի մասով:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ ազգայնական թևը, կամ, այսպես ասած, իշխանական ընդդիմադիրները ՍԴ-ի շուրջ ծավալվող իրադարձությունների, գրիչի նման ապացույցների և այլ հարցերից ելնելով պառակտվեն, Արա Հակոբյանն ասաց.

«Այսօր Հայաստանում «Իմ քայլի» իշխանությունն է, և երբ ինչ-որ խնդիրներ առաջանան, «Իմ քայլի» տարբեր հատվածներ ոչ թե պետք է փորձեն իշխանությունը դեպի իրենց կողմ տանել, այլ պետք է իշխանությունից զրկվելու հարցն իրենց մեջ քննարկեն, իսկ դա պետք է բերի արտահերթ խորհրդարանական ընտրությունների, սա է այսօր լուծումը, որովհետև այն վարկանիշը, որը վարչապետն ուներ խորհրդարանական ընտրություններին, այլևս չկա և արդեն հանրության մեջ այլ համամասնություն կա և դրա համար խիստ կարևոր է արտախորհրդարանական ուժերի համախմբումը»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: В ТиНАО в программу реновации включили 268 домов


Спорт в России и мире
Москва

Гонки на яхтах и практики лидеров рынка: предприниматели Татарстана станут участниками образовательной регаты в Москве


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Арина Соболенко

Арина Соболенко сняла траур по Кольцову и завела новые романтические отношения


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Станислав Кондрашов Telf AG: Китай стремиться к экологически чистому производству





Путин в России и мире
Москва

Кадыров встретился с Путиным в Москве и пригласил его в Чечню


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Зеленский пожаловался, что западная помощь опаздывает


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



OG Buda

Настоящая дружба: как Федук и OG Buda выглядели до популярности



Москва

Команда HOTU: как живут профессиональные киберспортсмены из Якутии

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net