Հենց հիմա փորձ է արվում կոտրել իմ ֆեյսբուքյան էջը. Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այս պահին ինչ–որը մեկը փորձում է կոտրել իր ֆեյսբուքյան էջը։
«Հենց հիմա փորձ է արվում կոտրել իմ ֆեյսբուքը: Մի չարչարվեք, իմ մոտ ամենաբարդ անվտանգության համակԱարգն է միացված»,– գրել է Արսեն Բաբայանը։
Հիշեցնենք, որ հունվարի սկզբին կոտրել էին Politik.am-ի խմբագիր Բորիս Մուրազիի ֆեյսբուքյան էջը։ Նա հայտարարել էր, որ այդպիսով իշխանությունների փորձում են ճնշում գործադրել իր վրա։
Նույն ժամանակահատվածում հարձակում էր եղել նաև AntiFake.am կայքի խմբագիր Աստղիկ Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջի վրա։ Վերջինս նույնպես հայտարարել էր, որ դա ոչ այլ ինչ է, քան իշխանության և անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից ապօրինի միջամտություն և ոտնձգություն լրատվականների գործունեությանը կոնկրետ գործողություններով՝ ընդհուպ՝ գլխավոր խմբագիրների ֆեյսբուքյան էջերը կոտրելով։