Կազմավորվեց «Մայիլյան-Նոր Արցախ» կուսակցությունների դաշինք
Ս.թ. հունվարի 29-ին Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցում կայացավ արցախյան երեք քաղաքական ուժերի՝ Արցախի Ռամկավար Ազատական, «Ինքնություն և միասնություն» և «Վաղվա Արցախ» կուսակցությունների ղեկավար մարմինների համատեղ նիստը, որտեղ քննարկվեց նախընտրական դաշինքի կազմավորման հարցը։ Հիշեցնենք, որ «Ինքնություն և միասնություն» կուսակցության արտահերթ համագումարը տեղի է ունեցել հունվարի 23-ին, «Վաղվա Արցախ» կուսակցությանը՝ հունվարի 25-ին և Ռամկավար Ազատական կուսակցությանը՝ հունվարի 26-ին։ …