ԱՀԿ-ն վաղն արտակարգ իրավիճակների հանձնաժողովի նիստ կգումարի՝ պայմանավորված Չինաստանում բռնկված կորոնավիրուսի տարածմամբ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հունվարի 30-ին Ժնևում նիստ կգումարի, որի ժամանակ կորոշվի՝ պետք է արդյոք միջազգային արտակարգ իրավիճակի ռեժիմ հայտարարել՝ 2019-nCoV տեսակի կորոնավիրուսի տարածման պատճառով, թե ոչ: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՀԿ-ի կենտրոնակայանը:
«Հանձնաժողովը խորհրդատվություն կներկայացնի ԱՀԿ-ի գլխավոր տնօրենին, թե արդյոք այդ համաճարակի բռնկումն արտակարգ իրավիճակ է, որը կարող է միջազգային մտահոգության պատճառ դառնալ, թե ոչ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ կորոնավիրուսով հիվանդության առաջին դեպքն է գրանցվել Ֆինլանդիայում: Վարակն ախտորոշվել է Ուհանից ժամանակ չինացի զբոսաշրջիկի մոտ:
Չինաստանի Ուհան քաղաքում բռնկված վիրուսով հիվանդացության դեպքեր են գրանցվել նաև Հոնկոնգում, Մակաոյում, Թայվանում, Թաիլանդում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Վիետնամում, Սինգապուրում, Նեպալում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Մալայզիայում և Գերմանիայում: