Мы в Telegram
Добавить новость
123ru.net
World News in Armenian
Январь
2020

Պաղեստինյան պետության ստեղծման հարցը կմնա անորոշ. Կարեն Վերանյանը` Թրամփի` «Խաղաղության ծրագրի» մասին

0

Մեզ համար կարևոր է, որ Իսրայելի ու Պաղեստինի հարցը կարգավորվի բացառապես բանակցությունների շրջանակում. Կարեն Վերանյանը` Թրամփի` «Խաղաղության ծրագրի» մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է Իսրայելի և Պաղեստինի նոր սահմանների քարտեզը՝ իր առաջարկած խաղաղության գործարքը: Հրապարակված քարտեզով Պաղեստինը, ենթադրաբար, երկու մայրուղիներով կմիանա Հորդանանի սահմանային անցումներին: Պաղեստինյան արևմտյան ափը Հորդանանից կբաժանվի իսրայելական տարածքի գծով: Ըստ Թրամփի առաջարկած քարտեզի՝ սիրիական Գոլանի բարձունքները հանդիսանում են Իսրայելի տարածքը:  Չնայած Պաղեստինն արդեն հանդես է եկել ծրագրի մերժումով` սակայն դրա իրականացման մասին քննարկումները դեռ չեն ավարտվել:

Tert.am-ը թեմայի մասին զրուցել է տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Վերանյանի հետ:

-Պարո՛ն Վերանյան, Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպմանը ներկայացրել է պաղեստինաիսրայելական հակամարտության կարգավորման խաղաղության իր ծրագիրը՝ անվանելով այն «Դարի գործարք» և հնարավորություն երկու կողմերի համար: Որքանո՞վ կարող է այն ընդունելի լինել Պաղեստինի համար:

-Պաղեստինյան կողմի համար անշուշտ, բաղձալի երազանք է ունենալ պետականություն, և տեսականորեն, այս ծրագիրը կարող է տալ այդ հնարավորությունը։ Սակայն իրականությունը լրիվ այլ է։ Նախ՝ պաղեստինյան պետության ստեղծման հարցն անորոշ է լինելու՝ երկու հիմնական պատճառով. ես լավ չեմ պատկերացնում մի իրավիճակ, երբ Իսրայելը ստորագրի պաղեստինյան պետականության հռչակման փաստաթղթի տակ, երկրորդ՝ եթե նույնիսկ պաղեստինի ժողովուրդը համաձայնի ծրագրին, կան արտաքին հարթության բազմաթիվ խոչընդոտներ։ Վերջապես, նժարին է դրված Երուսաղեմի պատկանելիության և պաղեստինյան պետության ստեղծման հարցերը, որտեղ առաջինը լուծված է հօգուտ Իսրայելի, երկրորդը՝ կմնա անորոշ, իսկ ավելի ստույգ՝ անիրագործելի։

- Ինչու՞ է հիմա Թրամփը ներկայացնում իր ծրագիրը:

-Թրամփը և իր թիմը ամիսներ շարունակ աշխատել են ծրագրի մշակման վրա, ծրագրի հանրայնացումը քանիցս հետաձգվեց Իսրայելի ընտրական գործընթացների հետևանքով։ Ներկայում ծրագիրը հանրայնացվեց Իսրայելում տեղի ունեցոց նախընտրական փուլում. այդպիսով, Թրամփը կարծես թե ամրապնդում է Նեթանյահուի ներքաղաքական դիրքերը։ Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը դրանով իրեն է ապահովագրում՝ նախագահի նախընտրական շրջանում՝ ակնկալելով հրեական լոբբինգի աջակցությունը։

-Թրամփն իր ծրագիրը ներկայացրել է՝ որպես ամենամանրամասնեցվածը, որը վերաբերում է Մերձավոր Արևելքի հակարամտությունների կարգավորմանը: Միայն կողմերի համաձայնությունը բավարա՞ր է այդ խաղաղությանը հասնելու համար, թե տարածաշրջանի այլ խաղացողները, որոնց այն ձեռնտու չէ, կփորձեն խափանել հնարավոր համաձայնությունը:

-Ինչպես նշեցի, ծրագրի կյանքի կոչմանը կխոչընդոտեն արտաքին այլ դերակատարներ, առաջին հերթին՝ Թեհրանը։ Էրդողանը նույնպես քաղաքական վերապահումներ ունի այդ հարցում։ Այս ամենում, մենք գործ ունենք շահերի բազմաշերտության հետ, և հիմնախնդիրը վաղուց արդեն երկկողմ հակամարտություն չէ։

-Որպես հակամարտող երկիր` որքանո՞վ է Հայաստանին ձեռնտու հետևել այս զարգացումներին. դասեր ու հնարավորություններ այս զարգացումից մեզ համար կա՞ն:

 - Հայաստանին, իհարկե, անհրաժեշտ է ոչ միայն հետևել այդ և այլ տարածաշրջանային զարգացումներին, այլև գնահատել տարբեր իրավիճակներ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև արձագանքել։ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացներն ուղղակի, թե անուղղակի ազդեցություն են թողնում մեր տարածաշրջանի ու Հայաստանի վրա, ուստի մեզ անհրաժեշտ է նախ լավ պատկերացնել այդ գործընթացները, դրանց տրամաբանությունը, խորքայնությունը, պատճառահետևանքային կապերն ու հետագա հնարավոր զարգացումները և գործել՝ ելնելով մեր շահերից։ Չեմ կարծում, որ պետք է մեխանիկորեն պրոյեկտել այլ հակամարտությունները, այդ թվում և՝ պաղեստինաիսրայելական կոնֆլիկտը արցախյան ուղղությամբ։ Յուրաքանչյուր հակամարտություն յուրովի է՝ հակամարտության զարգացման իր պատմական, ազգային-էթնիկական, քաղաքական և այլ հիմքերով հանդերձ։ Հայկական կողմն այս հակամարտութունում չունի ուղղակի ներգրավվածություն կամ ուղղակի շահեր։ Մեզ համար կարևոր է, որպեսզի կողմերը հարցը կարգավորեն բացառապես բանակցությունների շրջանակում. դա կարևոր է Իսրայելի հայկական համայնքի անվտանգության, տարածաշրջանի կայունության համար առհասարակ։ Հնարավորությունները կարող են վերաբերել հակամարտող կողմերի հետ երկկողմ աշխատանքներին ու համագործակցությանը, որոնց ուղղությամբ քայլեր իրականացվում են։ Այդ առումով, կցանկանայի շեշտել վերջին շրջանում հայ-իսրայելական քաղաքական երկխոսության շոշափելի առաջընթացը։


Հռիփսիմե Հովհաննիսյան






Загрузка...


Губернаторы России
Москва

Мэр Москвы расширил финансовую поддержку бизнес-ангелов


Спорт в России и мире
Москва

Новгородские студенты стали призёрами олимпиады по анатомии в Петербурге


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Камилла Рахимова вышла в полуфинал турнира WTA-250 в Рабате


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Жителям Подмосковья ограничили посещение лесов на большей части региона





Путин в России и мире
Москва

Путин перед поездкой в Минск встретился с патриархом Кириллом


Лукашенко в Беларуси и мире
Минск

Путин назвал продуктивными переговоры с Лукашенко в Минске




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

"Зеленскому приготовиться". В Киеве раскрыли, что задумал Порошенко


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Джиган

«Забыл, сколько мне лет», «хавчик», «на чилле» и другие великие мемы от Джигана



Москва

В мытищинском парке прошел «Открытый микрофон»

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net