Мы в Telegram
Добавить новость
123ru.net
World News in Armenian
Январь
2020

Բանակն Ապրիլյան պատերազմի ժամանակ իր առջև դրված խնդիրը կատարել է. ԶՈւ-ն նյութատեխնիկական ապահովման որևիցե խնդիր չի ունեցել. ես ԱԺ-ում այդ քննիչ հանձնաժողովը չէի կազմի. Սեյրան Օհանյան

0

Եվս մեկ անգամ պնդում եմ, որ իմ եզրահանգումները, տպավորությունները չեն փոխվել, բանակը 2016-ի Ապրիլյան պատերազմի ժամանակ իր առջև դրված խնդիրը կատարել է: Զինված ուժերը նյութատեխնիկական ապահովման, նկատի ունեմ՝ վառելիքաքսուքային նյութերի մասով, որևիցե խնդիր չեն ունեցել: Ես նման հանձնաժողովը չէի կազմի: Այս մասին այսօր ԱԺ-ում Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Մեր բանակի հրամանատարական կազմի, զինծառայողների հերոսությունների շնորհիվ մենք կարողացել ենք հասնել նրան, որ մարտական գործողությունները կանգնեցվեն: ԶՈւ-ի սպառազինության զարգացման, և նաև առաջին գծում այն դասավորվածությունը, որը կա, ապահովել է Ադրբեջանի կողմից նման հարձակումների ժամանակ մարտական գործողություններ վարելը»,- նշեց Սեյրան Օհանյանը:

2016-ի Ապրիլյան պատերազմի վերաբերյալ Սեյրան Օհանյանը վերլուծություն էր կատարել, որը Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի ձեռքի տակ է: Այսօրվա նիստում, պաշտպանության նախկին նախարարի խոսքով՝ որոշակի տեղեկություններ լրացվել են՝ և՛ ռազմաքաղաքական, և՛ օպերատիվ-մարտավարական օղակներում, որոնք հետագայում հիմք պետք է հանդիսանան հանձնաժողովի եզրակացության համար:

«Ռազմաքաղաքական հարթությունում մենք այն ժամանակ եզրակացության ենք եկել, որ Զինված ուժերի ղեկավարությունը և նրա բոլոր օղակները ի վիճակի են խաղաղ պայմաններից պատերազմականի անցնելու: Այդ ամենը տարիների ընթացքում փորձարկվել է տարբեր զորավարժություններում: Իսկ Զինված ուժերի պատրաստության մասով հետևյալը կնշեմ՝ հրամանատարական կազմը, իրենց ենթակաները, նրանց բարոյահոգեբանական մակարդակը, ուսումնանյութական բազան ապահովում է գործողություններ վարելը:

Դա երևացել է հրամանատարների և զինվորների գործողություններում, նրանց հերոսություններով: Դա մեկ օրում չի լինում: Եթե 2016-ին անձնուրաց կռվել է Արցախի ՊԲ-ն, ապա դա տարիների, տասնյակ տարիների ընթացքում ձևավորված պատրաստության, ուսուցման և դաստիարակությունների, ավանդույթների հիման վրա է ձևավորված: Եզրակացությունը սա է»,- նշեց նա:

Սեյրան Օհանյանը հայտնեց, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ նաև տարբեր բացթողումներ,  թերություններ են գրանցվել, բայց դրանք ճակատագրական սխալներ չեն եղել:

Հարցին, թե կա՞ն այնպիսի բացթողումներ, որոնք պատասխանատվություն են ենթադրում, պաշտպանության նախկին նախարարը պատասխանեց. «Ժամանակին բացթողումների համար Արցախի Հանրապետության ղեկավարությունը որոշումներ ընդունել է և համապատասխան կարգապահական գործառույթներ են իրականացվել՝ տույժեր, պաշտոններից ազատել և այլն»:

Ինչ վերաբերում է պատերազմի ժամանակ վառելիքի պակասի, պայմանավորված տարածքներ զիջելու մասին խոսակցություններին, Սեյրան Օհանյանը նշեց. «Եզրակացությունների մեջ այդ ամբողջը կա, բայց նախօրոք կարող եմ ասել հետևյալը՝ ԶՈւ հրամանատարական կազմն իր պարտականություններն իմացել է, իրականացրել է: Զինված ուժերը նյութատեխնիկական ապահովման շրջանակներում՝ նկատի ունեմ վառելիքաքսուքային նյութեր, որևիցե խնդիր չի ունեցել: Եթե ավելի ցածր մարտավարական օղակներում որոշակի բացթողումներ եղել են, դա գալիս է պատերազմական գործողությունների դժվարություններից, առանձնահատկություններից»:

ԱԺ-ում Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով ստեղծելուց հետո Սեյրան Օհանյանը կարծիք էր հայտնել՝ օրենսդիր մարմնում ստեղծված հանձնաժողովը չէ, որ պետք է քննարկեր նման հարցերը, իսկ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց. «Ես այդ հանձնաժողովը չէի կազմի կամ հանձնաժողովին պաշտպանության մասին առանձին հանձնարարություն կլիներ, որպեսզի իրենք առանձին աշխատեն ՊՆ ղեկավարության հետ, բայց քանի որ ստեղծվել է, սա մեր պետական կառույցում է ստեղծվել, հանձնաժողովն իր աշխատանքը պետք է ավարտի, ես էլ իմ կողմից աջակցելու եմ»:

Անդրադառնալով այն հայտարարություններին, թե Ապրիլյան պատերազմը ռուսական կողմի գիտությամբ է տեղի ունեցել, պաշտպանության նախկին նախարարն ասաց. «Այստեղ չի կարող լինել այլ դավադրություն, քան թուրք-ադրբեջանական դավադրությունն է: Վերջակետ դրեք սրան»:

Դիտարկմանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում կայացած մամուլի ասուլիսին հայտարարել էր, որ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը բանակցել է տարածքներ հանձնելու շուրջ,  Սեյրան Օհանյանն արձագանքեց՝ տարածքների հանձնման վերաբերյալ իր հետ խոսակցություն չի եղել:

«Զիջումների խնդիրը բանակցության առարկա չէ: Եթե խոսքը փաստաթղթերի մասին է, ապա այդ փաստաթղթերը միայն ու միայն եղել են ինչ-որ փաստաթղթի շուրջ բանակցելու համար, իսկ տարածքների հանձնման վերաբերյալ ինձ հետ երբիցե ոչ ոք ոչ մի խոսակցություն չի ունեցել»,- նշեց նա:

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин поздравил медицинских работников с профессиональным праздником


Спорт в России и мире
Москва

Спортивные достижения Ставрополья представят на выставке «Россия» в Москве


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
ATP

Хачанов вылетел с турнира ATP в Хертогенбосхе после первого же матча


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

От канатных дорог до электрогрузовиков: какие виды ...





Путин в России и мире
Москва

Эрдоган рассказал о переговорах Фидана и Путина на тему выборов в курдских районах в Сирии


Лукашенко в Беларуси и мире
Минск

Лукашенко обратился к Рамафосе




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Трамп назвал Зеленского «величайшим торговцем» и пообещал разобраться с траншами Киеву


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Концерт

Театр и Цирк, Культура и Концерт, Россия и Дети: Радостные встречи с любимыми клоунами, артистами приносят массу положительных эмоций



Москва

Жертв больше? Что известно о массовом отравлении салатами из доставки?

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net