Добавить новость
123ru.net
World News in Armenian
Январь
2020

Կարծում եմ, որ Հայաստանում չկա մի մարդ, որ երեկ մեր նկատմամբ տեղի ունեցածը չհամարի քաղաքական հրահանգի հետևանք. անգամ՝ ովքեր ուրախացել էին, որ մեզ «պոլերին էին տալիս». Նարեկ Սամսոնյան

0

Կարծում եմ, որ Հայաստանում չկա մի մարդ, որ երեկ մեր նկատմամբ տեղի ունեցածը չհամարի քաղաքական հրահանգի հետևանք. անգամ՝ ովքեր ուրախացել էին, որ մեզ «պոլերին էին տալիս»:

Այս մասին ֆեյսբուքի իր էջում ուղիղ եթերի ժամանակ ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը:

Հիշեցնենք, որ երեկ Ոստիկանությունը նախ բերման էր ենթարկել «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանին, այնուհետև՝ Ադեկվադ միաբանության անդամներին, իսկ օրվա ավարտին՝ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին:

Նարեկ Սամսոնյանի խոսքով, դժվար է պատկերացնել, որ իր մոտ կլինի ապօրինի զենք-զինամթերք, իսկ Արթուր Դանիելյանի մոտ, որն անգամ չի ծխում, կարող էր լինել թմրադեղ:

«Դա գիտեն բոլորը և շատ ծիծաղելի էր երեկ տեղի ունեցածը: Այս տրագիկոմեդիան այն բանի մասին էր, որ ՀՀ իշխանությունը վերջնականապես ընդունեց մեր իրական լեգիտիմությունն իրեն ընդդիմադիր լինելու և իշխանությանը սպառնալու հանգամանքը: Նիկոլ Փաշինյանն ընդունեց, որ իր իշխանությանը մենք սպառնում ենք»,- ասաց Սամսոնյանը:

Նրա խոսքով, երբ ձերբակալել էին Նարեկ Մալյանին, ինքը զանգ է ստացել և ասել են, որ հաջորդն ինքն է և թող դուրս չգա գրասենյակից: Սամսոնյանն ասաց, որ իրենք կանխորոշել են, թե որտեղ կարող են լինել ոստիկանները, և ինքը կարողացել է շրջանցել ու հասնել 6-րդ վարչություն:

«Վարչության դիմաց մարդիկ կային, որոնք իրար փոխարինելով հետևում էին, որ հանկարծ ինչ չվերցնեն, բայց ես տղերքին խնդրում էի, ասում էի տղերք եկեք ինձ մի պահեք, թողեք բռնեն, որ շուտ պրծնենք, ավելի լավ է բոլորով լինենք բերման ենթարկված, որ հետո նորից չգաք»,- ասաց Սամսոնյանը:

Նա հավելեց նաև, որ երբ բերման ենթարկվածներին ազատ արձակեցին, ինքը իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի մեքենայով հասավ գրասենյակ, և ոստիկանները կրկին նրան բերման չենթարկեցին, չնայած որ տեսել էր բազմաթիվ ոստիկանների: Փոխարենը, տան մոտից իրավապահները նրան բերման ենթարկեցին:

«Երբ ինձ պառկեցրին գետնին, բարձրաստիճան մի ոստիկան սկսեց նկարել ինձ, եղբայրս հարցրեց «Նիկո՞լն է ասել նկարեք», պատասխանեցին, որ Նիկոլ չի, Ձեզ համար պարոն Փաշինյան է, այդ ընթացքում ես սկսեցի խոսել, որը ոստիկանության աշխատակիցների համար ձեռնտու չէ ու ընդհանրապես պլանավորած չէ, որ կադրում պետք է նման խոսք և նրանք սկսեցին ձեռքով բերանս փակել»,- պատմեց Նարեկ Սամսոնյանը:

Նա հավելեց, որ ոստիկանության կողմից առանձնակի դաժանություն չի եղել, այսուհանդերձ, երեկվա տեղի ունեցածից հետո, բազմաթիվ քաղաքացիների մոտ Նիկոլ Փաշինյանի հանդեպ զզվանք է առաջացել:

Սամսոնյանը դիմեց նաև Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, նշելով, որ վերջինս օրեր առաջ հայտարարություն էր տարածել, որտեղ դատապարտում էր Փաշինյանի ընտանիքի անդամների թիրախավորումը:

«Ի զարմանս ինձ, ես չտեսա թիրախավորման գոնե մի օրինակ, ու ընդհանրապես, եթե մարդը քաղաքականությամբ է զբաղվում ուրեմն այդ մարդուն կարելի է քննադատել և դա թիրախավորել չէ: Պարոն Թաթոյան ինչու գնահատական չեք տվել, օրինակ ինձ երել ոչ մեկ չի այցելել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից: Ես սպասում եմ որ երեկվա «բեսպրեդելի» մասին հրապարակային գնահատականներ հնչեցնեք: Երեկ խիստ անհամաչափ գործողություներ է եղել, բաժնում չեն հարգել մեր իրավունքները, ես նվազագույնը 30 րոպե ձեռնաշղթաներով եմ մնացել: Ինձ ե՞րբ են հրավիրել ու ես չեմ ներկայացել, կամ ես երբ եմ դիմադրություն ցույց տվել որ գետնին են պառկեցրել: Սա մարդու իրավունքների կոպիտ խախտում է»,- ասաց Սամսոնյանը:

Նրա խոսքով, ՀՀ-ում չի եղել իրական ընդդիմադիր քաղաքական ուժ, որը երեկ տեղում արձագանքած չլինի այս դեպքին: Սակայն ԲՀԿ-ից ոչ մի արձագանք չեն ստացել:

«Տիկին Զոհրաբյան, Դուք ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահն եք: Ո՞ւր է Ձեր ֆրակցիայի կարծիքը, միայն Արման Աբովյանի այդ գրա՞ծն էր, է՞ն որ «կես նալին, կես մեխին խփած» գրառո՞ւմ էր: Դուք չեք հասկանում, որ ձեր չխոսելը Ձեզ վերջնականապես սպանում է: Դուք չե՞ք հասկանում, որ եթե վաղը մյուս օր մեր աջակցությունը չունենաք, նիկոլ Փաշինյանը Ձեզ ուտելու է: Բա Դուք ասելու բան չունե՞ք, ԲՀԿ-ի համար սա նորմա՞լ էր: Ես առաջինը Ձեր գնահատականին էի սպասում»,- ասաց Նարեկ Սամսոնյանը

Մանրամասները՝ տեսանյութում






Загрузка...


Губернаторы России
Москва

Москва-Пекин. Собянин в Китае подписал соглашение о сотрудничестве


Спорт в России и мире
Москва

Военно-спортивный фестиваль Росгвардии в «Лужниках» собрал более 20 000 москвичей и гостей столицы


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Уимблдон

Экс-теннисист Ольховский: россияне могут хорошо выступить на Уимблдоне


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Бизнес-омбудсмен Москвы оказывает поддержку НМСП





Путин в России и мире
Москва

СЕНСАЦИОННЫЙ ДОКЛАД ПРО ДЕЛО СКРИПАЛЕЙ, САФРОНОВА, ГОЛУНОВА.


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Сергей Арутюнов

Триумфальное возвращение Льва Лещенко на сцену спустя месяцы затишья. Артист презентовал дуэт с солистом группы “Парк Горького” Сергеем АРУТЮНОВЫМ



Москва

Будущие медики покупали оценки, и кто-то из этих недоспециалистов сейчас лечит пациентов.

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net