Կեսարիայի հայկական ժայռափոր եկեղեցին ավերվել է գանձագողերի կողմից. Ermenihaber
Թուրքիայի ներկայիս Կայսերի (պատմ. Կեսարիա) քաղաքի Մելիքգազի շրջանի Բաղփընար թաղամասում գտնվող հայկական Սուրբ Աստվածածնի ավետման ժայռափոր եկեղեցին բազմակի անգամ ենթարկվել և շարունակում է ենթարկվել գանձ որոնողների հարձակումներին: Հարձակումների հետևանքով եկեղեցին զգալիորեն ավերվել է, հատկապես վնասվել են պատերի վրայի որմնանկարները` դրանցում փորված ճեղքերի պատճառով: Բաղփընարի գյուղապետ Օմեր Նալբանթը թուրքական լրատվամիջոցին տված հարցազրույցում նշել է, որ իրենց …