Բորուսիան Հալանդի խելահեղ խաղի շնորհիվ գերկամային հաղթանակ տոնեց
Գերմանիայի Բունդեսլիգայի 18-րդ տուրում «Աուգսբուրգն» ընդունել էր Դորտմունդի «Բորուսիային»: Խաղում խելահեղ պայքար ծավալվեց: Խաղի 56-րդ րոպեի դրությամբ հյուրերը պարտվում էին 1-3 հաշվով: Հենց այդ ժամանակ փոխարինման մտավ թիմի պատանի տաղանդ Էրլինգ Հալանդը՝ նշելով նորամուտը թիմի կազմում պաշտոնական խաղերում: 3 րոպե անց Հալանդը կրճատեց հաշվի տարբերությունը: Հալանդի գոլից դեռ ուշքի չէին եկել տանտերերը, երբ Սանչոն հավասարեցրեց հաշիվը՝ …
The post Բորուսիան Հալանդի խելահեղ խաղի շնորհիվ գերկամային հաղթանակ տոնեց appeared first on ԳԱԼԱ.
Գերմանիայի Բունդեսլիգայի 18-րդ տուրում «Աուգսբուրգն» ընդունել էր Դորտմունդի «Բորուսիային»:
Խաղում խելահեղ պայքար ծավալվեց: Խաղի 56-րդ րոպեի դրությամբ հյուրերը պարտվում էին 1-3 հաշվով: Հենց այդ ժամանակ փոխարինման մտավ թիմի պատանի տաղանդ Էրլինգ Հալանդը՝ նշելով նորամուտը թիմի կազմում պաշտոնական խաղերում: 3 րոպե անց Հալանդը կրճատեց հաշվի տարբերությունը: Հալանդի գոլից դեռ ուշքի չէին եկել տանտերերը, երբ Սանչոն հավասարեցրեց հաշիվը՝ 3:3: Ոգևորված ձեռք բերածում հյուրերը նետվեցին առաջ ու խփեցին նաև 4-րդ ու 5-րդ գնդակները:
ՖԱՆՏԱՍՏԻԿ խաղ ցուցադրեց Էրլինգ Հալանդը՝ ձևակերպելով հեթ-տրիկ:
«Բորուսիան» հաղթեց ու միավորների քանակը հասցրեց 33-ի՝ բարձրանալով 4-րդ հորիզոնական, իսկ «Աուգսբուրգը» 23 միավորով մնաց 10-րդ հորիզոնական:
The post Բորուսիան Հալանդի խելահեղ խաղի շնորհիվ գերկամային հաղթանակ տոնեց appeared first on ԳԱԼԱ.