Մարզային ենթակայության բացառապես բոլոր հանրակրթական հաստատություններում առկա է ջերմային նվազագույն եւ պատշաճ շեմ․ պարզաբանում
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից տեղեկանում ենք, որ ջեռուցման ապահովման նորմերի խախտումները պարզելու նպատակով Երևանի եւ Կոտայքի մարզի 11 դպրոցի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ։ Վերջիններիս հիմքում ԱԱՏՄ-ին հասցեագրված բողոքներն են և մամուլի հրապարակումները, ինչպես նաև՝ հունվարի 8-14-ը ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային …