Եմենում զորանոցի հրթիռակոծման հետևանքով 24 մարդ է զոհվել, ևս 20-ը տուժել են
Եմենի բանակի զորանոցը երկրի հյուսիս-արևելքում գտնվող Մարեբ նահանգում հրթիռային հարձակման է ենթարկվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով եմենական բանակի աղբյուրին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հարձակման զոհ են դարձել 24 զինվորականներ, ևս 20-ը տուժել են:
«Նախնական տվյալներով՝ հրթիռը բալիստիկ է եղել»,- ասել է գործակալության զրուցակիցը:
«Անսար Ալլահ» շարժումը (հուսիթները) ներկա պահին չի ստանձնել հրթիռակոծման պատասխանատվությունը: