Տասնյակ գրոհայիններ տանկերի աջակցությամբ գրոհել են սիրիական բանակի դիրքերը. կառավարական ուժերը հակահարված են տվել
Գրոհայինների խումբը, որում 50 մարդ է ընդգրկված, գրոհել է սիրիական կառավարական բանակի դիրքերը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնին:
Կենտրոնի տվյալներով՝ մոտ 50 հոգուց կազմված զորամիավորումը՝ հրետանու և տանկերի աջակցությամբ, հարձակում է գործել բանակի դիրքերի ուղղությամբ: Գրոհայինների առաջխաղացումը կազմել է 1.2 կմ:
Նշվում է, որ նոյեմբերի 17-ին Իդլիբ նահանգում կառավարական զորքերի ստորաբաժանումները հետ են մղել հարձակումը՝ հակագրոհներ կազմակերպելով մի քանի ուղղություններով հարձակվող գրոհայինների դեմ: Դիմակայությունը նույն շրջաններում շարունակվել է նաև հունվարի 18-ին: