Արքայազն Հարին և Մեգան Մարքլը կհրաժարվեն Նորին Մեծություն տիտղոսից
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, կդադարեն օգտագործել Նորին Մեծություններ տիտղոսը և այլևս չեն համարվի թագավորական ընտանիքի՝ պաշտոնական պարտականություններ կատարող անդամներ, ինչպես նաև գումար չեն ստանա դրա համար:
Այս մասին ասվում է Բուքինգհեմյան պալատի հայտարարության մեջ, որով տեղեկացվում է, որ արքայազն Հարիի և միապետական ընտանիքի մյուս անդամների միջև համաձայնություն է կնքվել ամուսինների հետագա կարգավիճակի մասին:
Արքայազնի և նրա կնոջ պաշտոնական կարգավիճակի փոփոխություններն ուժի մեջ կմտնեն այս տարվա գարնանից:
Նշվում է նաև, որ զույգը մտադիր է բյուջե վերադարձնել այն միջոցները, որոնք ծախսվել են իրենց տան վերանորոգման համար: