Հորդանանի արքայադուստր Սալմա բինթ ալ-Աբդալլան դարձել է երկրի առաջին կին-օդաչուն
Հորդանանի պատմության մեջ իր հետքն է թողել թագավոր Աբդալլա 2-րդի եւ Ռանի թագուհու դուստրերից մեկը: 19-ամյա արքայադուստր Սալմա բինթ ալ-Աբդալլան դարձել է իր երկրի առաջին կին-օդաչուն: Հանդիսավոր արարողության ժամանակ երկրի ղեկավարն անձամբ նրան է հանձնել տարբերանշանը՝ Հորդանանի զինված ուժերում օդաչուի բազային նախապատրաստություն անցնելու համար: Սալմայի ավագ եղբայրը շնորհավորել է քրոջը կարեւոր նվաճման համար՝ գրառում կատարելով …
The post Հորդանանի արքայադուստր Սալմա բինթ ալ-Աբդալլան դարձել է երկրի առաջին կին-օդաչուն appeared first on ԳԱԼԱ.
Հորդանանի պատմության մեջ իր հետքն է թողել թագավոր Աբդալլա 2-րդի եւ Ռանի թագուհու դուստրերից մեկը: 19-ամյա արքայադուստր Սալմա բինթ ալ-Աբդալլան դարձել է իր երկրի առաջին կին-օդաչուն:
Հանդիսավոր արարողության ժամանակ երկրի ղեկավարն անձամբ նրան է հանձնել տարբերանշանը՝ Հորդանանի զինված ուժերում օդաչուի բազային նախապատրաստություն անցնելու համար:
Սալմայի ավագ եղբայրը շնորհավորել է քրոջը կարեւոր նվաճման համար՝ գրառում կատարելով Instagram-ում. «Փայլուն եւ աշխատասեր, ինչպես միշտ: Շնորհավորում եմ տարբերանշանի արժանանալու առիթով եւ մաղթում եմ ավելի մեծ նվաճումներ ու հաջողություններ»:
Նշենք, որ արքայադուստր Սալման հանդիսանում է թագավոր Աբդալլա 2-րդի եւ Ռանի թագուհու երկրորդ դուստրը եւ երրորդ երեխան: Նա ավարտել է Ամմանի միջազգային ակադեմիան եւ Թագավորական ռազմական ակադեմիան, որտեղ, ի դեպ, ուսանել են նաեւ բրիտանացի արքայազններ Ուիլյամը եւ Հարրին:
Աղբյուր՝ glamour.ru
The post Հորդանանի արքայադուստր Սալմա բինթ ալ-Աբդալլան դարձել է երկրի առաջին կին-օդաչուն appeared first on ԳԱԼԱ.