Թանկացումներին սպասելիս
Սպասումները, որ նախորդ իշխանություններին հեռացնելուց հետո սոցիալական իրավիճակը Հայաստանում կբարելավվի, չիրականացան։ Իշխանափոխությունից նույնիսկ 2 տարի անց հասարակության հիմնական մասը շարունակում է նույնքան քիչ վաստակել և նույնքան վատ ապրել, ինչպես նախկինում։