Мы в Telegram
Добавить новость
123ru.net
World News in Armenian
Декабрь
2019

ԿԲ-ն տարիներ շարունակ խախտել է օրենքի պահանջը` թաքցնելով անպարտաճանաչ խոշոր վարկառուների անունները. hetq.am

0

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու՝ կառավարության օրենսդրական առաջարկը, որով Կենտրոնական բանկը փորձում է իրավունքի ուժով արգելել անպարտաճանաչ վարկառուների անունների հրապարակումը: Նշենք, որ սա վերաբերում է միայն բանկի հանդեպ խոշոր պարտավորություն ունեցող ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնց բանկային պարտավորությունը կազմել է 20 միլիոն դրամ և ավելի: Ըստ գործող օրենքի՝ Կենտրոնական բանկը յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ մամուլով և …

The post ԿԲ-ն տարիներ շարունակ խախտել է օրենքի պահանջը` թաքցնելով անպարտաճանաչ խոշոր վարկառուների անունները. hetq.am appeared first on ԳԱԼԱ.

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու՝ կառավարության օրենսդրական առաջարկը, որով Կենտրոնական բանկը փորձում է իրավունքի ուժով արգելել անպարտաճանաչ վարկառուների անունների հրապարակումը: Նշենք, որ սա վերաբերում է միայն բանկի հանդեպ խոշոր պարտավորություն ունեցող ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնց բանկային պարտավորությունը կազմել է 20 միլիոն դրամ և ավելի: Ըստ գործող օրենքի՝ Կենտրոնական բանկը յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ մամուլով և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով պետք է հրապարակեր բանկերի և (կամ) առանձին բանկի հանդեպ խոշոր պարտավորություն(ներ) ունեցող անպարտաճանաչ պարտապանների անվանումներն ու անունները: Անպարտաճանաչ է համարվում պայմանագրով պարտավորությունների կատարման համար սահմանված ժամկետների 180 և ավելի օր խախտում թույլ տված պարտապանը:

Կենտրոնական բանկը տարիներ շարունակ չի կատարել օրենքի պահանջը

Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծի հիմնավորումներում նշվում է, որ այդ դրույթի ընդունման նպատակն է եղել անպարտաճանաչ պարտատերերի անունները/անվանումները հրապարակելու միջոցով հակազդել նրանց վարքագծին՝ նպաստելով ֆինանսական համակարգում վարկերի վերադարձելիությանը եւ ապահովել ֆինանսական կայունությունը՝ այլ, ավելի արդյունավետ մեխանիզմների բացակայության պայմաններում: Նշվում է նաև, որ նման դրույթներ նախատեսված են եղել եւ կիրարկվել են ԱՊՀ մի շարք երկրներում, եւ այն ժամանակ մեր տարածաշրջանում ֆինանսական ենթակառուցվածքների թերի զարգացածության պարագայում որոշակիորեն արդարացված էին, սակայն կարճ ժամանակ անց, ըստ ԿԲ-ի, այն ուղղակի հակասության մեջ մտավ տվյալ ժամանակահատվածում արագ զարգացող օրենսդրության եւ զարգացած տնտեսություններում գործող ինստիտուտների հետ, ինչպիսիք են, օրինակ, առեւտրային գաղտնիքի եւ անձնական տվյալների պաշտպանությունը:

«Այդ պատճառով ՀՀ կենտրոնական բանկը չի կիրառում «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքով սահմանված նշված դրույթը, քանի որ այն հնացած է եւ չի համապատասխանում ներկայիս օրենսդրությամբ ներդրված սկզբունքներին»,-ասված է նախագծի հիմնավորումներում:

Մենք գրավոր հարցմամբ դիմել էինք Կենտրոնական բանկ` խնդրելով տրամադրել վերջին հինգ տարիներին անպարտաճանաչ ճանաչված պարտապանների անվանումները: Հիշեցրել էինք նաև, որ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը միայն առաջին ընթերցմամբ է ընդունվել, հետևաբար այդ դրույթը գործում է, և գործող օրենքի համաձայն՝ պարտավոր են հրապարակել անպարտաճանաչ պարտապանների անունները: ԿԲ-ից, սակայն, 2 էջանոց մերժման տեքստ են ուղարկել՝ հիմնավորելով, թե ինչու չեն կարող տրամադրել հարցվող տեղեկությունը:

«Հստակ պետք է ընդունել, որ զարգացած աշխարհի ոչ մի երկրում նման ընթացակարգ վաղուց ի վեր չի կիրառվում: Մեր ունեցած տեղեկություններով՝ նման ընթացակարգը կիրառվել է նաև ԱՊՀ երկրներում, օրինակ՝ Ղազախստանում, սակայն բոլորն էլ ժամանակի ընթացքում հրաժարվել են այդ ընթացակարգից»,-ասված է հարցման պատասխանում:

ԿԲ-ից հայտնել են, որ նման ընկերությունների անունների հրապարակումներն առաջացրել են խնդիրներ «Անհատական տվյալների պաշտպանության մասին» օրենքի շրջանակում, ինչպես նաև քննադատության են արժանացել միջազգային կառույցների կողմից, քանի որ «ժամանակավոր ֆինանսական դժվարություն ունեցող անձինք առողջացման փորձ կատարելու փոխարեն օբյեկտիվորեն դատապարտված են սնանկացման»:

Մանե Թանդիլյանը փորձում է պատասխանատվության կանչել ԿԲ-ին` օրենքի պահանջները չկատարելու համար

Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանիլյանը առաջարկված նախագծի ընդդիմախոսներից է. Նա ևս փորձել է անպարտաճանաչ պարտապանների մասին տեղեկություն ստանալ, սակայն մերժում է ստացել:

«Որպեսզի մեր քաղաքացիների մոտ թյուրընկալում չառաջանա, ուզում եմ ընդգծել, որ սա բոլոր վարկառուներին չի վերաբերում, այլ միայն նրանց, ովքեր ունեն 20 մլն դրամ և ավելի վարկային պարտավորություն և 180 օր չեն վճարել իրենց պարտավորությունները: Կարող ենք սահմանել, որ սա առնչվում է հարուստներին, քանի որ նման չափի վարկ որևէ բանկ կամ վարկային կազմակերպություն փող չունեցող քաղաքացուն չի տալիս: Սա կարևոր է, որովհետև չմարած պարտավորությունը որպես ռիսկային կոմպոնենտ ներառվում է այն վարկերի տոկոսագումարներում, որոնք քաղաքացիները վերցնում են, այսինքն՝ սովորական քաղաքացիները տոկոսագումարների աճի տեսքով ստիպված են լինում անուղղակիորեն վճարել այդ անպարտաճանաչ փողատեր անձանց փոխարեն»,- մեզ հետ զրույցում ասում է պատգամավորը:

Մանե Թանդիլյանի կարծիքով` գործող օրենքում ներառված այդ դրույթը պետք է կիրառվի, որպեսզի զսպող մեխանիզմ լինի անպարտաճանաչ վարկառուների համար, այլապես այդ բեռն ընկնում է սովորական քաղաքացիների վրա:

«Իմ ոչ ֆորմալ տվյալներով՝ այստեղ կան քաղաքական գործիչներ, պատգամավորներ, նաև այնպիսի իրավաբանական անձինք, որոնց անունները շրջանառվում են որպես բարեգործներ, բարերարներ… Ցուցակի հրապարակումն անհրաժեշտ է, որպեսզի քաղաքացիները տեսնեն՝ ինչպես են իրենց տոկոսները գոյանում, մյուս կողմից էլ՝ այն կլինի զսպող գործիք անպարտաճանաչության համար»,-ասում է Թանդիլյանը:

Պատգամավորը համաձայն չէ Կենտրոնական բանկի հիմնավորումների հետ, որ այս դրույթը հակասություն է առաջացնում այլ օրենքների հետ, պնդում է, որ անձնական տվյալի խնդիր չկա, քանի որ քաղաքացին վարկ վերցնելով՝ ստորագրում է բանկային բոլոր օրենքները պահպանելու մասին պարտավորություն, հետևաբար ենթակա է այն օրենքներին, որոնք գործում են այդ ոլորտում:

«ԿԲ-ն պարտավոր է օրենքով իրեն վերապահված լիազորությունները կատարել, ինչը տարիներ շարունակ չի կատարել, մեկ անգամ է հրապարակել, եթե հիշողությունս չի դավաճանում 2009-ին, դրանից հետո որևէ հրապարակում չի եղել, այնինչ եռամսյակը մեկ պետք է լիներ: Ես պատրաստվում եմ հետաքրքրվել, թե ինչ սանկցիա, ինչ պատասխանատվություն պետք է կրի ԿԲ-ն օրենքի չկատարման համար ճիշտ այնպես, ինչպես մեր սովորական քաղաքացիներն են օրենքի խախտման համար պատասխանատվության ենթարկվում: Շատ կարևոր է նաև, որ բարձրաստիճան պաշտոնյաները նույնպես իմանան, որ օրենքի առաջ հավասար են, չունեն որևէ արտոնություն, օրենքը չկատարելու դեպքում պետք է պատժվեն»,-եզրափակեց պատգամավորը:

Պետք է գտնել օպտիմալ լուծում

Ազգային Ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի վերաբերմունքը ԿԲ-ի առաջարկած փոփոխություններին միանշանակ չէ, նա ռիսկեր է տեսնում անպարտաճանաչ վարկառուների ցուցակը թե’ հրապարակելու և թե’ չհրապարակելու մեջ:

«Հնարավոր է անձը դիպվածային կամ ինչ-որ հանգամանքների բերումով ֆինանսական խնդիրներ է ունեցել, որի հետևանքով վարկային պարտավորությունը ժամանակին չի կատարել, և միգուցե այդ ցանկում իր անվան հայտնվելը կարող է բացասական ազդեցություն թողնել իր հետագա գործունեության վրա: Հնարավոր է` կարևոր գործարք է ուզում անել ու պոտենցիալ գործընկերը, այդ ցանկով տեսնելով  իր անունը, գործարքը չեղարկում է: Այդ առումով համաձայն եմ ԿԲ-ի հետ, բայց մյուս կողմից եղել է օրենքի հստակ պահանջ, որը չի կատարվել, դրա համար պիտի հասկանանք, թե այդ դրույթը նախկինում ինչու է ներառվել օրենքում, ու եթե ներառվել է, այսինքն՝ եղել է նման պահանջ, ինչու չի կատարվել»,-ասում է Բաբկեն Թունյանը:

Հարցին, թե արդյոք պատասխանատվության չի ենթարկվելու ԿԲ-ն օրենքի պահանջը տարիներ շարունակ չկատարելու համար, քաղաքական մեծամասնության ներկայացուցիչն ասում է. «Այդ պատասխանները մենք ԿԲ-ից մինչև օրենքի երկրորդ ընթերցում կփորձենք ստանալ ու կփորձենք նաև հասկանալ, թե կոնկրետ ընկերությունների դեպքում ինչու որոշ տվյալներ չեն հրապարակվել, որովհետև մենք ունեցել ենք մի քանի աղմկահարույց գործեր, ինչպես «Արմավիա»-ի դեպքը, որ այդ անվան հրապարակումը մեր հասարակության համար լրացուցիչ ինֆորմացիա կլիներ, ու պարզ կլիներ, որ այդ ընկերությունը գնում է սնանկացման: Այսինքն՝ մի կողմից դա կոնկրետ  բիզնեսին կարող է վնասել, բայց մյուս կողմից պոտենցիալ գործընկերներին լրացուցիչ ինֆորմացիա կարող է տալ, ու հասկանալի կլինի, թե ում հետ են իրենք գործարք իրականացնում: Դրա համար մինչև երկրորդ ընթերցում այս հարցը շատ մանրամասն քննարկելու ենք»:

Մեր դիտարկմանը, որ անպարտաճանաչ վարկառուների պատճառով տուժում են պարտաճանաչները` վարկերի տոկոսագումարների աճի տեսքով, Բաբկեն Թունյանն արձագանքեց. «Ձեր ասածն այն գործոններից ու պատճառներից մեկն է, որով ժամանակին այդ դրույթը ներառվել է, որովհետև ճիշտ է, այս դեպքում գործ ունենք  խոշոր բիզնեսմենների հետ, եթե իրենք ժամկետանց պարտավորություն ունեն, դրա հետևանքով ռիսկայնությունն ավելանում է ու արտացոլվում վարկերի տոկոսադրույքում, և բոլոր վարկառուների համար թանկացնում վարկերը: Սակայն, մենք պետք է որևէ օպտիմալ լուծում գտնենք, որովհետև միգուցե այդ մարդու անունը հրապարակելուց հետո վերջինիս գործերը ոչ թե լավանան, այլ ավելի վատանան, մինչդեռ ինքը կարող էր ոտքի կանգնել, վարկային պարտավորությունները մարել, ինչ-որ գործարքի առումով իր ֆինանսական հնարավորությունները մեծացնել, ավելի շատ հարկ վճարել, տնտեսական աճին նպաստել: Սակայն անունը հրապարակում ենք, ու այն բացասական ազդեցություն է թողնում իր հետագա գործունեության վրա: Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունել ենք` հաշվի առնելով ԿԲ-ի փաստարկները, բայց դա չի նշանակում, որ մենք անտեսում ենք այն, որ փաստացի մի քանի տարի օրենքի պահանջը չի կատարվել»:

Տեղեկացնենք, որ նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումները կլինեն հաջորդ նստաշրջանում:

լուսանկարները` Անի Սարգսյանի

hetq.am

The post ԿԲ-ն տարիներ շարունակ խախտել է օրենքի պահանջը` թաքցնելով անպարտաճանաչ խոշոր վարկառուների անունները. hetq.am appeared first on ԳԱԼԱ.






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: Инвестпортал Москвы станет основой для всероссийской площадки


Спорт в России и мире
Москва

Медийный баскетбол, киберспорт и турнир ММА: Константин Пухов рассказал о мероприятиях Международного центра бокса (Наташа)


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Теннисистка Андреева заявила, что хочет войти в топ-20 рейтинга WTA ради собаки


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Красноярский музыкальный театр представил проект театральной экосистемы будущего





Путин в России и мире
Москва

Путин: РФ готова к переговорам только на условиях, которые уже обсуждались ранее


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

AFP: Байден объявил о выделении Киеву помощи на 225 млн долларов


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Звонкий

Звонкий вспомнил первый успех и представил неожиданный фит



Москва

В ООН заявили о необходимости возобновления диалога между ядерными державами

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net