«Ես ցանկանում եմ, որ Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս գալուց հետո մնա դաշնակից, բարեկամ երկիր, շատ մոտ գործընկեր». Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ցանկանում է, որ Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս գալուց հետո մնա Եվրամիության դաշնակիցն ու մերձավոր գործընկերը, այլ ոչ թե մրցակիցը, գրում է The New York Times-ը։
«Ես ցանկանում եմ, որ Մեծ Բրիտանիան մնա դաշնակից երկիր, բարեկամ և շատ մոտ գործընկեր»,- ասել է Մակրոնը՝ ԵՄ գագաթնաժողովի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։
«Մենք չենք ցանկանում, որ Մեծ Բրիտանիան մրցակից լինի»,- ընդգծել է նա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիայում անցկացված խորհրդարանական ընտրություններում հաղթել է Պահպանողական կուսակցությունը։
Ջոնսոնը, մեկնաբանելով արդյունքները, հայտարարել է, որ «ժողովրդից ստացած հզոր մանդատը հնարավորություն կտա ավարտին հասցնել «Բրեքզիթ»-ը, միավորել երկիրն ու տանել այն դեպի զարգացում»:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայում հինգշաբթի օրը անցկացվել են ընտրություններ, որոնք դարձել են երկրում քաղաքական ճգնաժամի «հետևանքը»՝ Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հետ կապված: Պահպանողականները նպատակ ունեն Brexit-ն իրականացնել հունվարի 31-ին, լեյբորիստները ցանկանում են նոր հանրաքվե անցկացնել այդ հարցով: