Անզեն աչքով էլ պարզ է՝ Նժդեհի դեմ արշավը նախաձեռնել է Ադրբեջանը․ Զատուլին
0
Պարզ է, որ Ադրբեջանի ղեկավարությանը թվում է, թե իրենք միավորներ կհավաքեն իրենց օգտին, եթե փորձեն հրեշի կերպարով ներկայացնել հայերին՝ խաղարկելով Հայաստանում Նժդեհի արձանը կանգնեցնելու խաղաքարտը։ Ակնհայտ է ռուսների և հայերի միջև բախում առաջացնելու ձգտումն այնպիսի զգայուն թեմայի միջոցով, ինչպիսին մեզ համար Հայրենական Մեծ պատերազմն է։