Անդրանիկ Ոսկանյանը հեռացել է «Ուրարտու»-ից
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և թիմի կիսապաշտպան Անդրանիկ Ոսկանյանը փոխադարձ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
29-ամյա պաշտպանն «Ուրարտուի» կազմը համալրել էր 2019 թվականի փետրվարին: Այս ընթացքում նա անցկացրել է 6 խաղ: Ակումբը շնորհակալություն է հայտնում Ոսկանյանին թիմի կազմում անցկացրած խաղերի համար ու մաղթում հաջողություն հետագա կարիերայում: