Վարդենյաց լեռնանցքում, Սիսիան քաղաքի «Զանգեր» հատվածում և Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն. ԱԻՆ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին՝ ժամը 23:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) կցորդիչով բեռնատարների համար փակ է, մյուս ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է:
Վարդենյաց լեռնանցքում, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի «Զանգեր» կոչվող հատվածում և Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն:
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը.
Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն