Добавить новость
123ru.net
World News in Armenian
Ноябрь
2019

Ու՞մ գերին է Երևանի քաղաքապետը. Երևանի իշխանությունները դարձել են կոռուպցիոն սկանդալի հեղինակներ. Գագիկ Համբարյան

0

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է տարբեր ընկերություններից Երևանի քաղաքապետարանի ստացած բեռնատար ավտոմեքենաների թեմային։ Գրառումը ներկայացնում ենք.

«Ու՞մ գերին է Երևանի քաղաքապետը

Արդեն չորս օր է ԶԼՄ-ներում և սոցցանցերում ակտիվ քննարկվում է Երևանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքի աղբահանության համար օգտագործվող 54 աղբատար մեքենաներից 21-ի նվիրատուների ով լինելը... Խնդիրն այն է, որ մայրաքաղաքի իշխանությունները բացահայտեցին, որ թափանցիկ չեն աշխատում... Ինչու՞ պետք է աղբահանության համար նվիրատված մեքենաների մասին հանրությունը ժամանակին չիմանար քաղաքապետից, այլ վերջինս ստիպված էր այդ փաստը բացահայտել ավագանու նիստի ժամանակ՝ ավագանու անդամներից մեկի հարցադրման արդյունքում... Ավելին, Երևանի քաղաքապետը, մինչև նոյեմբերի 28-ը տառապելով ամնեզիայով, չէր ցանկանում հիշել, թե ովքեր և որ կազմակերպություններն են այդ մեքենաները նվիրել մայրաքաղաքին...

Նախ, սկսենք նրանից, որ աննորմալ երևույթ է, երբ Երևանի քաղաքապետարանն իրեն թույլ է տալիս ստանալ այդպիսի նվերներ... Դա բացահայտ կոռուպցիա է... Ինչպես ասում են՝ «Անվճար պանիրը լինում է միայն թակարդում...»: Ի՜նչ նվիրատվության մասին է խոսքը... Համոզված եմ, որ այս տեսակ նվիրատվություններ անողներն ունեն սեփական շահերը և սպասելիքները քաղաքապետարանից, որի ապացույցները նոյեմբերի 28-ին ներկայացրեց հենց քաղաքապետարանը՝ հրապարակելով այն 5 կազմակերպությունների անունները, ովքեր մայրաքաղաքին նվիրել են 21 աղբատար մեքենա...

Այսպես, Երևանի քաղաքապետարանին 14 մեքենա նվիրած «Ն և Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն, որը գրանցվել է 2019 թ-ի հունվարին, պատրաստվում է Երևանում 6 հատ 18 հարկանի շենք կառուցել... Այս բացահայտումից հետո որևէ մեկը կարող է հայտարարել, որ այդ 14 մեքենաները վերը նշված ընկերությունն առանց հետին մտքերի է նվիրել մայրաքաղաքին... Իհարկե՝ ո՛չ... Այս ամենից բացահայտ կոռուպցիոն գործարքի հոտ է գալիս... Ինչպե՞ս կարող էր ընդամենը սույն թվականի հունվարին գրանցված կազմակերպությունը, որն, ըստ օդում կախված տեղեկությունների, չունի շինթույլտվություն, հենց այնպես Երևանում բուռն շինարարական գործունեության թույլտվություն ստանալ... Ենթադրում եմ, որ «Ն և Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն այդ ամենը վաստակել է՝ 14 աղբատար մեքենա նվիրելով քաղաքապետարանին...

Խիստ կասկածելի էր նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի արձագանքն այն հարցին, թե արդյոք գործարար Սամվել Ալեքսանյանը ևս աղբատար մեքենաներ է նվիրել քաղաքապետարանին... Պարոն Մարությանը պատասխանեց, որ չի հիշում, իսկ նոյեմբերի 28-ին իր «խնչագետ» մամլո խոսնակը, անցնելով բոլոր բարոյական սահմանները, փորձում էր հասարակությանը համոզել, որ «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ն, որը քաղաքապետարանին 3 աղբատար է նվիրել, Սամվել Ալեքսանյանինը չէ և դա ապացուցում էր նրանով, որ վերը նշված կազմակերպության հիմնադիրն այլ մարդ է... Տեսնե՞ս «խնչագետ» նախկին լրագրողն իր ասածին գոնե հավատում է... Տխրեցնեմ նրան և հիշեցնեմ, որ նույն Ալեքսանյանը երբեք չի հերքել, թե իրականում ով է կանգնած «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ի հետևում...

Չեմ զարմանա, եթե պարզվի, որ Հայկ Մարությանը պարոն Ալեքսանյանին և մյուս գործարարներին, ովքեր ևս աղբատար մեքենաներ են նվիրել Երևանի քաղաքապետարանին ինչ-որ ձևաչափով շնորհակալություն հայտնի, ինչպես ասենք «Ն և Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ին հայտնեց՝ թույլ տալով վերջինիս մայրաքաղաքում կառուցել 6 հատ 18 հարկանի շենքեր...

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանակին նախորդ իշխանություններին արդարացիորեն քննադատում էր որոշ գործարարների և օլիգարխների գերին լինելու համար, որոնք հովանավորում էին իշխանավորներին՝ դրա դիմաց ստանալով այն ամենն ինչ ցանկանում էին... Սակայն վերջին սկանդալային բացահայտումները կապված Երևանի քաղաքապետարանի կողմից նվեր ստացված 21 մեքենաների հետ` ապացուցում են, որ Հայաստանում այս ոլորտում ոչինչ չի փոխվել...

Երևանի իշխանությունները, ի դեմս Հայկ Մարությանի, դարձել են կոռուպցիոն սկանդալի հեղինակներ՝ դառնալով գերին այն գործարարների, որոնք աղբատարներ են նվիրել քաղաքապետարանին...

Հ.Գ. Համոզված եմ, որ այդ նվեր ստացած «զիբիլի ավտոների» սկանդալային պատմության մասին լավատեղյակ է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը... Տեսնենք, երբ է վերջինս Սպայդերմենի պես հայտնվելու, և ինչպես որոշ ժամանակ առաջ փրկեց սուպերնախարար Արայիկ Հարությունյանին, այնպես էլ այս խայտառակ պատմությունից փրկելու Հայկ Մարությանին...»։






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин прибыл в Китай с рабочим визитом


Спорт в России и мире
Москва

Красногорск первым встретил участников международного супермарафона Москва-Минск


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Людмила Самсонова

Людмила Самсонова не отдала голландскую траву // Она продолжила серию российских побед на теннисном турнире в Хертогенбосе


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Российские компании придерживаются собственного подхода в ESG





Путин в России и мире
Москва

Путин летит к Ким Чен Ыну. Россия и Северная Корея станут стратегическими партнёрами


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Бато Багдаев

Театр и Цирк, Культура и Концерт, Россия и Дети: «Волшебный платок бабушки Дари» - это захватывающее путешествие в мир бурятской сказки, которое не оставит равнодушным ни одного зрителя



Москва

Гинцбург: вакцина от рака будет персонализированной

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net