«Ռուսաստանը Թուրքիայի և Չինաստանի հետ միասին «տարերային աղետ» է, որը սպառնում է Արևմուտքին». Sabah
Ռուսաստանը Թուրքիայի և Չինաստանի հետ միասին «տարերային աղետ» է, որը սպառնում է ԱՄՆ-ի գլխավորությամբ Արևմուտքին, գրում է թուրքական Sabah թերթը:
Նշվում է, որ «Թուրքիայի անկախ քաղաքականության կողմից ճնշումը ցունամի է հիշեցնում, Չինաստանինը` կլիմայի փոփոխություն, Ռուսաստանինը` փոթորիկ»:
Հեղինակը նշում է, որ Մոսկվայի, Անկարայի և Պեկինի միջև նոր ռազմավարական հարաբերությունները կրկին Ռուսաստանը դարձրել են «գրավչության կենտրոն»: Երկիրը շարունակում է ընդլայնել Հյուսիսային Աֆրիկայի նկատմամբ իր ազդեցության գոտին: Միևնույն ժամանակ, նա հարաբերություններ է կառուցում ԱՄՆ-ի մոտ դաշնակիցների հետ, ինչպիսիք են Իսրայելը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Գերմանիան և Ֆրանսիան:
Հոդվածագրի համաձայն` Թուրքիան «պողպատե միջուկի» դեր է կատարում Հյուսիսային Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի, Բալկանների, Կովկասի, Միջին և Հարավային Ասիայի մահմեդական շրջաններում: Ըստ հեղինակի՝ երկիրն այժմ ընկալվում է որպես «նոր ձևավորվող գլոբալ համակարգի առավել ազդեցիկ բևեռներից մեկը»:
Միևնույն ժամանակ, Չինաստանն ԱՄՆ-ի համար «իրական մղձավանջ» է դարձել, որն իրական «կլիմայական փոփոխություններ» է առաջացնում աշխարհաքաղաքականության մեջ: Այս պետության հետ տնտեսական պատերազմին հակազդելու համար ԱՄՆ-ն պետք է իր կողմը քաշի Ռուսաստանին և Թուրքիային: Այնուամենայնիվ, հրատարակությունը կասկածի տակ է դնում գործնականում դրա հնարավոր լինելու հավանականությունը: